13:22, 4 Նմբ 2019
Կրթություն եւ գիտություն

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ին նախատեսված կառավարության հերթական նիստը:


Իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից`

դպրոցական ծրագրից Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դուրս բերումը

բուհական ծրագրում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը

ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները (օրինակ` Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած, օտար պետությունում ապաստան հայցած և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը)
թեմայի շուրջ տրված հարցազրույցներն ու մեկնաբանությունները փաստեր են, որոնք խոսում են նախարարի` մեր` հայկական  ինքնության հիմքը կազմող ազգային արժեքների նկատմամբ ունեցած ոչ պատշաճ, հաճախ անհարիրի ու անթաքայուց հեգնական վերաբերմունքի մասին:

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը անթույլատրելի է համարում սեփական հայրենիքի պատմության և սեփական ժողովրդի էության հիմք հանդիսացող արժեքների նկատմամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նման վերաբերմունքը և պահանջում է վերջինիս հրաժարականը:

Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակություը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգի, հայկական գիտության, հայկական մշակույթի և հայկական սպորտի ապագան ուստի մեր հետագա քայլերը բխելու են այս տրամաբանությունից:


Հարգանքով՝

ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական Վարչություն

Նմանատիպ նորություններ

  • 22:34, 13 Նմբ 2019
    Դասախոսները՝ գործադուլ, ուսանողները՝ դասադուլ

    Պետհամալսարանի բանասիրության ֆակուլտետի դասախոսները միացել են դասադուլ անող ուսանողներին եւ համերաշխության նախազգուշական գործադուլ սկսել: «Ձեռքներդ հեռու հայոց լեզվից ու հայագիտությունից»՝ հայտատարել են դասախոսները: Հայոց լեզուն եւ հայագիտությունը բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետների պարտադիր ծրագրից հանելու Արայիկ Հարությունյանի մտադրությունը դասախոսները դատապարտում են: Բայց, միեւնույն ժամանակ ուսանողներին հորդորում են դադարեցնել դասադուլը: Ուսանողները հանձնվելու մտադրություն չունեն: Դասախոսների քայլից ոգեւորված կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարի հրաժարականի պահանջով վերսկսել են ուրբաթ դադարեցրած ակցիան:

  • 21:55, 9 Նմբ 2019
    Ակտիվիստները ԿԳՄՍ նախարարություն կվերադառնան նոր ուժով

    Արայիկ Հարությունյանի հրաժարականաը պահանջող ՀՅԴ երիտասարդական միության անդամները շաբաթ կիրակի կհանգստանան ու երկուշաբթի նոր թափով, նոր օրակարգով կվերադառնան կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության դիմաց:

  • 23:52, 8 Նմբ 2019
    Ո՞վ տուն կգնա. ԿԳՄՍ նախարարության մոտ նստացույցը շարունակվում է

    Ցերեկը Կառավարական 2-րդ մասնաշենք է գնացել վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հանդիպել, զրուցել է նստացույց անող երիտասարդների հետ: Նրանք արդեն երրորդ օրն է՝ ցույցերի միջոցով պահանջում են կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հրաժարականը: Փաշինյանը չի հավատում, որ Արայիկ Հարությունյանը անդաստիարակ է անվանել իրեն անհամաձայնություն հայտնողներին ու համաձայն չէ երիտասարդների պահանջների հետ: Ցուցարարները խնդրանքով դիմել են վարչապետին Հարությունյանին փոխանցել մետրոյի ժետոնը: Վարչապետը այն չի վերցրել:

  • 21:22, 7 Նմբ 2019
    «Արայի՛կ, տուն գնա». բողոքի ակցիա՝ նախարարի հրաժարականի պահանջով

    Պաշտոնաթողության պահանջով երիտասարդ դաշնակցականներն ու Երևանի պետհամալսարանի դասադուլ հայտարարած ուսանողներն են Կրթության ու գիտության նախարարության դիմաց առավոտից: Այնտեղ կլինեն նաև գիշերը, ավելի ճիշտ այնքան, մինչև նախարար Արայիկ Հարությունյանը չհեռանա:

  • 23:03, 6 Նմբ 2019
    Բանասիրականում դասադուլ է՝ հանուն հայոց լեզվի

    ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, կամ ինչպես ուսանողներն են ասում՝ Սև շենքում այսօր դասադուլ էր: Պատճառը Կրթության նախարարի աղմկահարույց նախաձեռնությունն է ըստ որի բուհերում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների ուսուցումը կդառնա ոչ պարտադիր: Վրդովված ուսանողները խոսում են կրթական ամենաթողության մասին: Ասում են՝ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ինչպես քայլելով եկել է, այնպես էլ քայլելով պետք է գնա: ՀՅԴ-ի երիտասարդական թևը նախարարին իրերը հավաքելու կոչ է անում: Դաշնակցական երիտասարդները բողոքի ակցիա են արել հենց նախարարության մոտ:

  • 22:29, 6 Նմբ 2019
    Գիտություն կա, փող՝ ոչ

    Մինչ ուսանողները դասադուլ են անում հանուն պարտադիր դասերի, Խորհրդարանում քննարկում են երիտասարդ գիտնականների համար ճանապարհ բացելու և գիտության ֆինանսավորման խնդիրները: Պարզվում է, բյուջեով գիտության համար նախատեսված գումարը երկու տարի է չի ավելացել: Ավելին երիտասարդ գիտնականների գումարը իրենց չի հասել հարուցված քրեական գործի պատճառով: Ի դեպ գիտությանը բաժին է ընկնում մեր ՀՆԱ-ի մոտ 1 տոկոսը: Երբ ասենք Իսրայելը 5 անգամ ավելի շատ է վճարում գիտությանը