21:22, 7 Նմբ 2019
Կրթություն եւ գիտություն

«Արայի՛կ, տուն գնա». բողոքի ակցիա՝ նախարարի հրաժարականի պահանջով

gpUQC0mNHyA Դիտումներ

Պաշտոնաթողության պահանջով երիտասարդ դաշնակցականներն ու Երևանի պետհամալսարանի դասադուլ հայտարարած ուսանողներն են Կրթության ու գիտության նախարարության դիմաց առավոտից: Այնտեղ կլինեն նաև գիշերը, ավելի ճիշտ այնքան, մինչև նախարար Արայիկ Հարությունյանը չհեռանա:

Նմանատիպ նորություններ

  • 22:06, 24 Փտր 2020
    Հայաստանում գիտությունը մահանո՞ւմ է

    Կրթության, գիտության, մժշակույթի եւ սպորտի նախարարությունը մտադիր է գիտական ինստիտուտները միացնել բուհերին: Այդպես գիտությունն ավելի մոտ կլինի ուսանողին: Գիտությունների ազգային ակադեմիայում դեմ են: Կարծում են, որ ինչպես Վրաստանում, մեր երկրում էլ այդ եղանակով կսպանենք գիտությունը: Իրենց մտահոգությունների մասին գիտնականներն այսօր նախարարին են հայնել: Արայիկ Հարությունյանը խորհրդարան էր բերել «Բարձրագույն կրթության եւ գիտության բարեփոխումների փաթեթը»:

  • 21:58, 11 Փտր 2020
    Հայաստանում աշակերտների շուրջ 4 տոկոսը դասի չի գնում

    Երկրում սուր շնչառական վարակների պատճառով դասերից բացակայում է դպրոցականների մոտ 4 տոկոսը: Ու որքան էլ մասնագետները հանգստացնեն, թե գրիպները սեզոնային են, իսկ համաճարակ չկա շատ ծնողներ միևնույնն է խուսափում են երեխաներին դպրոց տանել: Իրավիճակն ավելի սրվեց ուրբաթ, երբ լուր տարածվեց, թե դպրոցներից մեկում հաշ1 էն1 վիրուս կա բոլորը հիշեցին, որ հենց այդ հիվանդության պատճառով մի ամիս առաջ Հայաստանում տարեց կին մահացավ չնայած դեռ այն ժամանակ առողջապահները ասացին, որ քաղաքացուն փրկել չէր հաջողվել միայն մի պատճառով նա չափազանց ուշ էր դիմել բժիշկներին:

  • 22:48, 10 Փտր 2020
    Հալեպի համալսարանում սովորում են հայոց լեզու

    Մինչ Հայաստանում բուռն քննարկում են բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզուն ու հայոց պատմությունը ոչ պարտադիր դարձնելու հարցը, Հալեպի պետական համալսարանում հայերեն են սովորում անգամ տեղացիները: Ուսանողների դասացուցակում հայերենի դասաժամեր են ավելացել: Հալեպից Մարիա Գաբրիելյանն է պատմում:

  • 22:31, 9 Փտր 2020
    Հայոց պատմություն. «մոլորակի զարմանքը» | Հավերժ իշխելու դասագիրքը

    «Սկսվել է ԻՐԱԿԱՆՈՒՄ ազատ, արդար, ժողովրդավար և ինքնիշխան պետության կայացման գործընթացը»: Սրանք տողեր են 9-րդցիների պատմության դասագրքի նոր էջերից: 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների մասին են: Պատմությունը շատ քիչ ու բնավ էլ ոչ ժողվրդվարական երկրների օրինակներ է հիշում, որ իշխանությունը դեռ չփոխված քաղաքական գնահատական տա նորօրյա դեպքերին:

  • 22:11, 30 Հնվ 2020
    Երեւանի Շիրակի փողոցում դպրոցի ճանապարհը վտանգավոր է

    Համար 52 դպրոցի մոտ ավտովթարից 10-ամյա երեխայի ողբերգական մահից հետո դպրոցի աշակերտների ծնողները պահանջում են վերանայել այդ հատվածում երթեւեկության կանոնները: Շենգավիթի թաղապետարանից վստահեցրել են շուտով հարցը կլուծվի: Բայց Շիրակի փողոցում եւս մեկ դպրոց կա, նույն խնդիրներով: Աշակերտները փողոցը հատելուց առաջ շատ երկար աջ ու ձախ պետք է նայեն:

  • 15:47, 30 Հնվ 2020
    ԿԳՄՍ նախարարությունում օրը ցերեկով անհետացել է շուրջ 10 միլիոն դրամ. Politik.am

    ԿԳՄՍ նախարարությունում օրը ցերեկով անհետացել է շուրջ 10 միլիոն դրամ և ոչ ոք չի փորձում հստակ պատասխան տալ, թե ինչ եղավ այդ պատկառելի գումարը: 10 միլիոնը նախատեսված էր Լեզվի կոմիտեի աշխատակիցների երրորդ և չորրորդ եռամսյակների պարգևավճարների ու լրավճարների համար: Նախարարության ֆինանսական բաժինը դուրս է գրել վերոհիշյալ գումարը, սակայն փողերը կես ճանապարհին անհետացել են և այդպես էլ չեն հասել հասցեատերերին: