15:59, 7 Հոկ 2019
Կառավարություն

WCIT-2019 համաժողովի և բացման համերգի համար ՀՀ բյուջեից հատկացվել է ավելի քան 4.2 մլն դոլար

WCIT-2019 համաժողովի և բացման համերգի համար ՀՀ բյուջեից հատկացվել է ավելի քան 4.2 մլն դոլար

«Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման կազմակերպման ծախսերի համար բյուջեից հատկացվել է 1 մլրդ 568 մլն 487 հազ. դրամ (ավելի քան 3,2 մլն դոլար), որից  112,092,000-ը միայն  կազմակերպչական ծախսերն են կազմել:

Բացի դրանից, համաժողովի («WCIT 2019») բացումն ազդարարող համերգի համար բյուջեից հավելյալ հատկացվել է 450 միլիոն դրամ (941,422): Փաստորեն համաժողովի և համերգի համար հատկացվել է ընդհանուր 2,018,487,000 դրամ (4,222,776 դոլար)։

Հավելյալ գումար հատկացնելու որոշումը կայացվել է կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստում, ըստ որի՝  2019թ. համաժողովի կազմակերպման օրերին մշակութային միջոցառման կազմակերպման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 450 մլն դրամ:

2019 թվականի 14 մարտին հաստատվել էր «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019» միջոցառման ծրագիրը, միջոցառման կազմակերպման նախահաշիվը և միջոցառման անցկացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշումը:

Նմանատիպ նորություններ

  • 22:23, 1 Մայ 2020
    Փողը ստացիր կառավարությունից եւ տուր հարեւանիդ. Կոմունալ բանաձեւ

    Նոր Հայաստանում կոմունալ ճգնաժամը լուծելու հստակ քայլերի փոխարեն, իշխանությունը սրտառուչ բանաձևեր է առաջարկում: «Կոմունալ համերաշխության» բանաձև: Ըստ վարչապետի պարտավոր ենք գույքագրել մեր հարևանների կարիքները, և օգնել նրանց լուծելու կոմունալ ճգնաժամը: Այն մարդիկ, որոնք կոմունալները վճարելու համար պետության օգնության կարիքը չունեն՝ իրենց ստացած փոխհատուցումը, թող տան հարեւանին: Վարչապետ Փաշինյանի գաղափարի մասին ինչ են մտածում քաղաքացիներն ու փոքրիկ Արփին:

  • 10:57, 30 Ապր 2020
    Մարուքյանը 100 միլիարդ դրամը «տեսնում է», կառավարությունը՝ ոչ

    Ալեն Սիմոնյանը երեկ էլ խորհրդարանում թեժ լեզվակռվի էր բռնվել, Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավարի հետ: Հայհոյել էին միմյանց: Էդմոն Մարուքյանի հասցեին այսօր էլ խորհրդարանական մեծամասնությունը ծանր մեղադրանքներ է հնչեցրել: Իմ քայլի պատգամավորը պնդում է, որ Մարուքյանը իր ելույթներով սոցիալական անկարգություններ է հրահրում երկրում: Պատգամավորը նկատի ունի Մարուքյանի երեկվա հայտարարությունը, թե ինչո՞ւ պետությունը չի բացում խնայողության քսակը եւ աջակցում՝ անապահով քաղաքացիներին:

  • 22:03, 23 Ապր 2020
    «Անորոշության բյուջե». Հայաստանը կավելացնի արտաքին պարտքը

    Տնտեսությու՞ն, թե՞ առողջություն: Ամբողջ աշխարհի առաջ դրված այս երկընտրանքը մեր երկրում դեռ լուծվում է ավելի շատ հօգուտ տնտեսություն, որովհետև այդտեղ կառավարությունը առնվազն երկու տոկոս անկում է կանխատեսում: Հայաստանում վերացվում է արտակարգ դրության էլի մի քանի սահմանափակում:  

  • 12:15, 17 Մար 2020
    Կառավարության արտահերթ նիստ

    Մինչև խորհրդարան տանելը Կառավարությունը քննարկում էլ արտակարգ դրության որոշման վիճելի դրույթները:

  • 22:09, 20 Փտր 2020
    3 միլիարդ 447 միլիոն դրամ՝ հանրաքվեի համար. կառավարության օրակարգը

    Սահմանադրական դատարանի 7 անդամի այդ շենքում չտեսնելու համար կառավարությունը, հարկատուներիս ձևավորած բյուջեից պատրաստ է ծախսել մոտ 3.5 մլրդ դրամ: Եթե ձեր մտքով էլ է անցնում, որ այդ գումարը ծախսելու հազար ու մի տեղ կարող էին գտնել, ապա վարչապետը խորհուրդ չի տալիս այդպես մտածել: 

  • 22:25, 30 Հնվ 2020
    Հոգեկան առողջության խնդիր ունեցողների մասին օրինագիծ

    Այսօր առողջապահության նախարարին հանդուժողական լինելու դասեր է տվել վարչապետ Փաշինյանը: Երբ կառավարությունը քննարկել է Արսեն Թորոսյանի առաջարկած նախագիծը՝ հոգեկան առողջության խնդիր ունեցողների իրավունքների ու պարտականությունների մասին, գործընկերները մի քանի կարծիք են հայտնել նախագծի մասին, ինչը նյարդայնացրել է Թորոսյանին: