21:00, 15 Օգս 2019
Կառավարություն

Կառավարությունը որոշում է Ամուլսարի ճակատագիրը

IXiPZcYrKJQ Դիտումներ

 Այսօր առավոտից բնապահպանները բողոքի ակցիա էին անում նաև Կառավարության մոտ: Նրանց խոսքով, հանքակերների փոփոխությունից՝ իրենց դիրքորոշումը չի փոխվելու: Թեև Քննչական Կոմիտեն հայտնել է, որ Լիդիանի նկատմամբ քրեական հետապնդման հիմքեր չկան, բայց հանքի հետագա շահագործումը թույլատրելու կամ արգելելու որոշումը՝ կայացնելու է կառավարությունը:  

Նմանատիպ նորություններ

  • 22:52, 19 Սեպ 2019
    Ոչխար ներկելուց մինչև Իսրայելում դեսպանատուն. գործադիրի նիստ

    Շրջակա միջավայրի նախարարը կարծում է, որ Հայաստանում ոչխարների թվաքանակի աճը սպառնում է բնությանը: Կառավարության նիստին առաջարկել է ոչխարներ ու այծեր բուծելուց առաջ ՇՄԱԳ անել:

  • 22:45, 19 Սեպ 2019
    Սևազգեստ մայրերը՝ կառավարության դիմաց. վարչապետը եկավ և գնաց

    Ծառայության ընթացքում զոհված կամ վիրավորված զինվորների մայրերը այսօր առավոտից բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց: Իրենց անտեսված են զգում, հարցնում են` ինչպե՞ս է, որ Մարտի 1-ի տուժածներին 30 միլիոնի փոխհատուցում են տալիս, իսկ իրենց չեն էլ հիշում: «Զինվոր» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը մի քանի ժամ փակ է պահել կառավարության մուտքը:

  • 21:33, 10 Սեպ 2019
    Ամուլսար. ջեմուկցիները 10 օր են տվել կառավարությանը

    «Վարչապետ Փաշինյանին ձեռնտու է Լիդիանի հավաստիացումներին հավատալը»,- այս կարծիքին է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ Փաշինյանի իշխանությունը հստակ որոշել է, որ պիտի շահագործվի հանքը ու դրա համար պատրաստ է, անգամ, անհրաժեշտության դեպքում հանքի ճանապարհը փակ պահող ակտիվիստների դեմ ուժ կիրառել:

  • 21:35, 29 Օգս 2019
    «Մուդիս»-ի վարկանիշն աննախադեպ չէ. երկրի արտաքին պարտքը կավելանա

    Այսօր վարչապետը կառավարությունում ոգեւորությամբ անդրադարձավ 2 օր առաջ հրապարակված լուրին, որ «Մուդիս» վարկանիշային միջազգային ընկերությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը: Բայց հենց նախարարների կաբինետի տնտեսական պատասխանատուների խոսքից պարզվեց՝ ոգեւորվելու մեծ առիթ չկա: 

  • 22:10, 22 Օգս 2019
    Գաղտնի հարցեր, դրամաշնորհ. կառավարության նիստը

    Կառավարության այսօրվա մոտ 34 միլիոնի դրամաշնորհը նոր սկանդալի պատճառ է դարձել: Նման փող Թրանսփարենսի ինթերնեյշնլին ու Իրազեկ քաղաքացիների միավորմանը տալը անուղղակի կապվել է այն բանի հետ, որ հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը օրեր առաջ հանրայինի եթերում պաշտպանում էր Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը, գրեթե նույն տեքստով, ինչ վարչապետը՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ: Ինքը Իոաննիսյանը արձագանքել է՝ եթե ինքը կարծիքը ծախելու լիներ, հաստատ վաղուց ու ավելի հարուստ ուժերի կծախեր: