17:32, 22 Մայ 2019
Իրավական

European Reporter. Հայաստանը տոտալիտար ռեժիմի ռիսկի տակ

European Reporter. Հայաստանը տոտալիտար ռեժիմի ռիսկի տակ


European Reporter պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել մեր երկրում մայիսի 20-ին տեղի ունեցած աննախադեպ իրադարձությունների մասին: Պարբերականը դատաիրավական բլոկադայի օրվա վերլուծությունը սկսել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմամբ: Ըստ հոդվածագրի՝ դրանից հետո մի խումբ մարդիկ բողոքի ակցիա արեցին ու պահանջեցին, որ կառավարությունը 24 ժամվա ընթացքում ինչ-որ բան անի, այլապես իրենք կփակեն երկրի բոլոր փողոցները, ինչից հետո վարչապետ Փաշինյանը կոչ արեց փակել Հայաստանի բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, խոստացավ դատական համակարգը վերադարձնել ժողովրդին:

Նա հայտարարեց, որ ժամանակն է եկել դատական համակարգի վիրաբուժական միջամտության համար: Պարբերականը այնուհետև մեջբերում է Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանի դիտարկումն այս իրադարձությունների մասին. ՙդատական իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ վարչապետի միտքը ամբողջովին անտեսում է մեկ այլ, ավելի կարեւոր Սահմանադրական դրույթ՝ ըստ որի մարդու իրավունքներն ու ազատությունները վերջնական նպատակ են: Առանց մարդու իրավունքների պաշտպանության, Հայաստանը պոպուլիստական տոտալիտար ռեժիմի վտանգի տակ է՚,- եվրոպական պարբերականին ասել է Արամ Օրբելյանը:

 

Նմանատիպ նորություններ