22:37, 4 Սեպ 2019
Իրավական

Քոչարյանի ազատության իրավունքը խախտված է. ՍԴ-ի որոշումը

MqQ6bgQ2LhY Դիտումներ

Հայաստանի Սահմանադրական դատարանը արձանագրեց, որ խախտվել է երկրորդ նախագահի անձնական ազատության իրավունքը եւ ուրեմն՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մի քանի անգամ կիրառված կալանավորումը չի կարող լինել իրավաչափ: Փաստաբան Արամ Վարդեւանյանը այսպես է մեկնաբանել Սահմանադրանական դատարանի որոշումը, որը հրապարակվեց մոտ մեկ ժամ առաջ:
 

Նմանատիպ նորություններ

  • 18:10, 17 Հնվ 2020
    ԱԱԾ նախկին տնօրեն Գ. Կուտոյանի դիակի մոտ հայտնաբերվել է ավստրիական GLOCK տեսակի ատրճանակ. Shamshyan.com

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած օպերատիվ-հետախուզական քննչական խումբն ու դատական բժիշկը Գ. Կուտոյանի հրազենային վնասվածքը հայտնաբերել են ծնոտի հատվածում։

  • 15:19, 17 Հնվ 2020
    Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին

    Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով. տեղեկացնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:

    Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ:

     

  • 22:40, 16 Հնվ 2020
    Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը մնում է ծանր

    Վերակենդանացման բաժանմունքում գտնվող Մանվել Գրիգորյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Սրտի սուր առիթմյան դեռ պահպանվում է: Ինչպես հիշում եք Մանվել Գրիգորյանին դատարանը չորեքշաբթի երեկոյան ազատ էր արձակել՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ:

  • 23:07, 15 Հնվ 2020
    Թավադյանի փաստաբանը բարձրաձայնում է իրավախախտումների մասին

    Առաջիկա 3 օրվա ընթացքում Վերաքննիչ դատարանը կքննի թե որքանով են իրավաչափ 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալումն ու կալանքը: Կարող է քննվել նաև Թավադյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցը: Նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը մի շարք իրավախախտումների մասին է այսօր բարձրաձայնել,սկսած գործի նյութերի փոխանցումը Վերաքննիչ ձգձգելուց, մինչև ապօրինի խուզարկություններ:

  • 16:50, 15 Հնվ 2020
    Մանվել Գրիգորյանը հնարավոր է այսօր ազատ արձակվի

    ՀՀ գլխավոր դատախազությունը Երեւան քաղաքի կենտրոնի նստավայրում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով արտահերթ նիստ է նախաձեռնել: Նիստը կայանալու է այսօր՝ ժամը 18։00-ին։

  • 13:40, 14 Հնվ 2020
    Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև հունվարի 21-ը, ժամը 13։00։ Նիստը հետաձգվեց Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի բացակայության պատճառով։