22:24, 5 Նմբ 2019
Իրավական

Քոչարյանին գրավով ազատելու միջնորդություն

7tsBQx8-aCY Դիտումներ

Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել փաստաբանները դատարան: Որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին:  Քոչարյանի փաստաբանների նախորդ բոլոր միջնորդությունները, նաև դատավորի՝ բացարկի միջնորդությունը, Աննա Դանիբեկյանը մերժել է: Այսօրվա դատական նիստում ելույթ է ունեցել Ռոբերտ Քոչարյանը: Ի պատասխան մեղադրող կողմի այն հիմնավորմանը, թե Քոչարյանը ազատության մեջ կարող է խոչընդոտել գործին, երկրորդ նախագահը ասել է, որ չի պատկերացնում՝ ոնց է մի վկայի ասելու, «գիտես, ցուցմունքդ լավը չի, արի մի քիչ փոխի»: Փաստաբան Ռուբեն Սահակյանը նկատել է, որ Քոչարյանից բացի, ևս չորս հոգու նույն մեղադրանքն է առաջադրված, սակայն, մյուսները ազատության մեջ են. «Միայն այս հանգամանքն արդեն թույլատրում է մեզ ասել, որ սա քաղաքական հետապնդման հետևանք է»։ Ռուբեն Սահակյանի այս մտահոգությանը միացել է նաև պաշտպանության նախկին նախարարը:

Նմանատիպ նորություններ