22:35, 16 Հլս 2019
Իրավական

Վենետիկի հանձնաժողովի արձանագրության արձագանքը

kjkBv8MHjO8 Դիտումներ

Վենետիկի հանձնաժողովի սկանդալային զեկույցը խառնել է մեր երկրի դատաիրավական փոփոխությունների խաղաքարտերը: Իշխանության ամենատարբեր օղակներում քննարկում են զեկույցը, որում հստակ ու բավականին կոշտ դիտարկումներ կան Հայաստանում դատական բլոկադայի, սահմանադրական դատարանի ինքնահռչակ նախագահի ու վեթինգի մասին: Բայց որևէ մեկը դեռ չի ընդունում, որ վեթինգը, ինչպես նշված է, ո՜չ անհրաժեշտ է, ո՜չ էլ օգտակար, որ ողջամիտ չէ բարձր դատարանի ՙդատավոր՚-ՙանդամ՚ բառախաղը ու որ վարչապետի կոչով դատարանները արգելափակվեցին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու դատարանի որոշումից հետո:
Ավելին՝ կառավարությունը փնտրում է այն խողովակը, որով հասանելի է դարձել փաստաթուղթը, իսկ խորհրդարանի փոխխոսնակը անգամ վստահ է՝ զեկույցի հրապարակումը պատիվ չի բերում Վենետիկի հանձնաժողովին:

Վենետիկի կամ, որ նույնն է՝ Իրավունքի միջոցով ժողովրդավարության Եվրոպական հանձնաժողովը Եվրոպայի Խորհրդի խորհրդատվական մարմին է: Դրա անդամները սահմանադրական դատարանների դատավորներ կամ խորհրդարանների անդամներ են՝ պարտադիր ավագ գիտական աստիճանով՝ սահմանադրական կամ միջազգային իրավունքի ոլորտում:

Նմանատիպ նորություններ

  • 23:20, 9 Դեկ 2019
    Քոչարյանի գործը. դատավոր Պապոյանն ինքնաբացարկ հայտնեց

    Վերաքննիչ դատարանում քննվող Քոչարյանի գործը կմակագրվի այլ դատավորի: Դատավոր Մխիթար Պապոյանը որոշեց ինքնաբացարկ հայտնել բավարարելով մեղադրող դատախազի միջնորդությունը: Քոչարյանի փաստաբանը հայտարարել է, որ չի բացառվում դիմեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով: Պաշտպանի կարծիքով արդեն երկրոդ անգամ է, որ Նոր Տարվա շեմին գործը ձգձգվում է ու Քոչարյանի ազատության վերաբերյալ հարցը չի քննարկվում:

  • 16:14, 9 Դեկ 2019
    Մխիթար Պապոյանը բավարարեց դատախազի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը

    Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։

    Դատախազ Գևորգ Բաղդասարյանը կարծիք էր հայտնել, որ դատավոր Պապոյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։

    Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Պապոյանի նախագահությամբ, պետք է քններ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:

  • 13:11, 9 Դեկ 2019
    Այսօր կհրապարակվի դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը

    Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին կհրապարակի դատախազության կողմից նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը։

  • 13:01, 9 Դեկ 2019
    «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու համար

    ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին:

  • 23:12, 7 Դեկ 2019
    Մարտի 1-ի գործ. ձգձգվող դատավարություն

    Այս շաբաթ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ երկու դատավարություն տեղի ունեցավ: Վերաքննիչում պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի որոշումը երկրորդ նախագահին անազատության մեջ թողնելու մասին: Իհարկե բուն հարցի քննությանը դատարանը դեռ չի հասել: Դատախազը դատավոր Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել:  

  • 22:38, 6 Դեկ 2019
    Քոչարյանի գործը՝ վերաքննիչում. դատավոր Պապոյանն անաչառ չէ՞

    Հանրապետության երկրորդ նախագահի փաստաբանների բողոքը Վերաքննիչում այսօր չքննվեց: Մեղադրող դատախազը նիստի սկզբում ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց դատավոր Մխիթար Պապոյանին պատճառաբանելով, թե նա չի կարող անաչառ քննություն իրականացնել: Դատախազի միջնորդության հիմքում մամուլի մի հրապարակում է: