16:57, 10 Հլս 2019
Իրավական

Ստամբուլյան Կոնվենցիայի ռիսկերը

Ստամբուլյան Կոնվենցիայի ռիսկերը

Ստամբուլյան կոնվենցիան, որը  ՀՀ  ստորագրել է 2018թ., սակայն չի վավերացրել, իր մեջ պարունակում է մի շարք ռիսկեր, ավելին, այն հակասում է մայր օրենքին՝ Սահմանադրությանը:

Այսպես, ի թիվս այլ խնդիրների, Կոնվենցիայի վավերացմամբ, պետությունն ըստ էության պարտադրված է լինելու արմատախիլ անել բոլոր այն երևույթները, որոնք հիմնված են կանանց և տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա:

Կոնվենցիայի վավերացմամբ ստիպված ենք լինելու ընդունելու բացի Սահմանադրությամբ ամրագրված արական և իգական սեռի, նաև այլ երրորդ (սոցիալական) սեռի գոյությունը:

Չանդրադառնալով Կոնվենցիայի խնդրահարույց այլ դրույթներին, պետք է նշեմ, որ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող 47 պետությունից 34-ը ստորագրել և վավերացրել են Կոնվենցիան, 11 պետություն ստորագրել, սակայն չի վավերացրել այն, այդ թվում՝ Հայաստանը, և 2 պետություն չեն ստորագրել և չեն վավերացրել Կոնվենցիան՝ Ռուսաստանը և Ադրբեջանը: Միևնույն ժամանակ Բուլղարիան պաշտոնապես որոշեց, որ կոնվենցիան չի վավերացվելու, քանի որ այն հակասում է Սահմանադրոթյանը:

Ի վերջո պետք է փաստենք, որ միջազգային փաստաթուղթ ստորագրելը դեռ չի նշանակում, որ այն անխուսափելիորեն պետք է ճանաչվի սահմանադրական և վավերացվի:

Միևնույն ժամանակ պնդում եմ, որ դեմ եմ ցանկացած տեսակի բռնությանը և դրանց դեմ պայքարը հնարավոր եմ համարում օրենսդրական առկա կարգավորումներով:

 

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության անդամ

ՀՀ ԱԺ փոխնախագահ

Վահե Էնֆիաջյան

 

Նմանատիպ նորություններ