17:07, 21 Մար 2020
Իրավական

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները խնդրել են անձնական երաշխավության միջոցի քննությունը մակագրել այլ դատավորի

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները խնդրել են անձնական երաշխավության միջոցի քննությունը մակագրել այլ դատավորի
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հովհաննես Խուդոյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին՝ խնդրելով Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդության քննարկումը մակագրել այլ դատավորի։ Պաշտպանի դիմումի պատասխանը հայտնի կլինի երկուշաբթի՝ մարտի 23-ին։
 
Հիշեցնենք, որ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական դատական նիստը, որը նշանակված էր մարտի 17-ին, չի կայացել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանի բացակայության պատճառով։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Դանիբեկյանը վիրահատություն է տարել։
Մարտի 17-ին Փաստաբանական թիմը պատրաստվում էր ներկայացնել Ռ․ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը։
Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Նմանատիպ նորություններ

  • 13:43, 3 Ապր 2020
    Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

    «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալաուց հետո այսօր առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Բժիշկները նրա առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել են, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի։

  • 22:24, 30 Մար 2020
    Քաղաքացուն ենթադրյալ խոշտանգելու դեպք

    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգ է ստացել 48-ամյա Տիգրան Կարապետյանի ենթադրյալ խոշտանգման մասին: Տղայի փաստաբանի պնդմամբ իր վստահորդին ոստիկանությունում ծեծել ու նվաստացրել են: Օմբուդսմեն Արման Թաթոյանը զրուցել է ոստիկանապետի հետ: Նա հայտնել է, որ արդեն հանձնարարել է ստուգել մանրամասները, հարուցված է քրեական վարույթ։

  • 23:13, 27 Մար 2020
    Որտե՞ղ է դատավոր Աննա Դանիբեկյանը

    Կորոնավիրուսի պատճառով աշխարհի բազմաթիվ երկրներ՝ Միացյալ Նահանգնները, Իրանը կալանավայրերից ազատ արձակեցին 1000-ավոր մարդկանց: Հայաստանում ևս այս շաբաթ նման նախադեպ է եղել: Մեկ մարդու խափանման միջոց փոխվել է: Իսկ երկրորդ նախագահի փաստաբանները Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարցը քննելու առնվազն 3 հիմնավորում են ներկայացրել: Դատավոր Աննա Դանիբեկյանը չկա:

  • 23:55, 24 Մար 2020
    «Պետությունը պետք է ապահովի անձի կալանքը փոխելու հարցի քննումը»

    Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է և երկրորդ նախագահի փաստաբանները դիմել են Վերաքննիչ դատարան: Չորս վարչապետների անձնական երաշխավորությամբ երկրորդ նախագահի կալանքը փոխելու միջնորդությունը առաջին ատյանի դատարանը չի քննում, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է: Փաստաբան Հայկ Ալումյանը պնդում, որ ըստ Եվրոպական կոնվենցիայի՝ պետությունը պետք է անհապաղ ապահովի միջնորդության քննությունը:

  • 17:37, 24 Մար 2020
    Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դիմել է ՄԻՊ-ին և ԲԴԽ-ին

    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին և ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին։