15:50, 12 Սեպ 2019
Իրավական

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրել են նրան ազատ արձակելու միջնորդությունները

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ներկայացրել են նրան ազատ արձակելու միջնորդությունները

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ընթացող դատական նիստում Ռ․ Քոչարյանի պաշտպանական խումբը միջնորդել է վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը։ Փաստաբաններ Արամ Օրբելյանը և Արամ Վարդևանյանը, հղում անելով Սահմանադրական դատարանի ս․թ․ սեպտեմբերի 4-ին կայացրած որոշմանը, ընդգծել են, որ Ռ․ Քոչարյանի կալանքը հիմնավոր չէ։

«Ակնհայտ իրողություն է, որ գործառութային անձեռնմխելիությամբ օժտված անձանց ընթացակարգային, կառուցակարգային պաշտպանության հնարավորություններ մեր Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսել։ Ավաղ, սահմանադիրը ևս չի նախատեսել այդ երաշխիքները։ Եվ ՍԴ-ն այս որոշմամբ տվեց որոշ ելակետեր, որոնք կարող են ելակետային լինել ԱԺ-ի համար օրենսդրության քաղաքականության շրջանակներում։ Այդ բացերի շրջանակում առկա է կիրառված խափանման միջոց, առկա է կալանավորում, որն ինքնին ենթադրում է Սահմանադրության խախտում», - նշել է Արամ Վարդևանյանը։

Մեղադրող կողմի կարծիքով՝ ՍԴ որոշումը այս գործին վերաբերելի չէ, պաշտոնաթող նախագահին չեն մեղսագրվում գործողություններ, որոնք բխում են նրա կարգավիճակից, հետևաբար, «Ռ․Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ին Ռ․ Քոչարյանի փաստաբանական թիմը միջնորդել էր անհապաղ վերացնել նախագահի խափանման միջոց կալանքը և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը։ Ամիսներ առաջ պաշտպանները ներկայացրել են նաև գրավի կիրառման վերաբերյալ միջնորդությունը, որը մինչ օրս այդպես էլ քննության չի առնվել։

Այս պահին դատարանն ընդմիջում է հայտարարել։

Նմանատիպ նորություններ

  • 22:50, 19 Սեպ 2019
    Անվստահություն՝ ՍԴ նախագահին. գործընթացն սկսվում է

    Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագիծն արդեն պատրաստ է ու կուղարկվի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողով քննարկման: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ Թովմասյանին հեռացնելու ծանրակշիռ իրավական հիմքեր կան, որոնք կցված են նախագծին:

  • 15:54, 19 Սեպ 2019
    Ընթացիկ լրահոսն ու հնարավոր աղետը

    Երկրորդ նախագահի կողքին նստած են հաղթանակների ու մարտունակ բանակի մյուս հիմնադրիրները՝ գեներալներ Սեյրան Օհանյանն ու Յուրի Խաչատուրովը։ Մարդիկ, ովքեր 90-ականներին սակավաթիվ ուժերով կազմակերպեցին գրագետ ինքնապաշտպանություն, 2000-ականներին՝ հազար տարի պետականություն չունեցող ժողովրդի համար՝ կանոնավոր բանակ, իսկ պաշտոնավարման վերջում այդ բանակը համալրեցին գերժամանակից իսկանդերներով, որից աշխարհում հատուկենտ պետություններ ունեն։

  • 14:15, 19 Սեպ 2019
    Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը

    ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով պարզվել են ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության  մատակարարման բաժնի պետը:

  • 16:36, 18 Սեպ 2019
    Ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետը

    Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են կաշառք ստանալու և տալու դեպք:

  • 13:41, 18 Սեպ 2019
    Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել

    ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝ՀՀ պաշտպանության նախարարության առանձին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել:

  • 12:10, 18 Սեպ 2019
    Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն և կոռուպցիոն չարաշահումներ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կառուցման գործընթացում

    ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ արդարադատության
    նախարարությունից ստացված՝ 2007-2015թթ, ընթացքում ՀՀ ԱՆ «Արմավիր»
    քրեակատարողական հիմնարկի կառուցման շինարարական աշխատանքների
    ուսումնասիրությունների վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Պարզվել է, որ
    շինաշխատանքներն իրականացվելուց հետո ՀՀ արդարադատության նախարարի հրամանով
    ստեղծված հանձնաժողովը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը շահագործման է
    ընդունել 2016թ. հունվարի 20-ին։