12:17, 9 Սեպ 2019
Իրավական

Նոր բացահայտում ՊԵԿ-ում. աշխատակիցները խոշոր չափի կաշառք են ստացել. ԱԱԾ

Նոր բացահայտում ՊԵԿ-ում. աշխատակիցները խոշոր չափի կաշառք են ստացել. ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ՊԵԿ բարձրաստիճան անձի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք:

Ինչպես հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից, ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ Արմավիրի  մարզի ՊԵԿ պաշտոնատար անձն ավտոյուղերի իրացմամբ զբաղվող ընկերությունում օրենքով սահմանված կարգով ստուգումներ չիրականացնելու, թույլ տված հարկային իրավախախտումները չարձանագրելու և ստուգայցեր չկատարելու համար, ՀՀ ՊԵԿ նախկին աշխատակցի միջնորդությամբ, ընկերության տնօրենից պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերի՝ 1․000․000 ՀՀ դրամի կաշառք։

Բացի այդ, օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված ընկերության պատասխանատու աշխատակիցները դեռևս չպարզված աղբյուրներից ձեռք են բերել օգտագործված կամ անհայտ ծագման ավտոտրանսպորտային միջոցների շահագործման մեջ օգտագործվող, ինչպես նաև արտադրական նշանակության տարբեր տեսակի յուղեր, որոնք այլ յուղերի հետ խառնելուց և վերամշակելուց հետո լցրել են ճանաչված ապրանքանիշերով պիտակավորված տարաների մեջ և դրանց անվան տակ իրացրել։

 
 

Ընկերության պահեստային  տարածքում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել են յուղով լցված «Մոբայլ», «Լուկոյլ», «Գազպրոմնեֆտ» և այլ ճանաչված ապրանքանիշերով պիտակավորված տարբեր չափերի բազմաթիվ տարաներ, յուղերը պատրաստելու և տարաներում զմռսելու սարքեր, ինչպես նաև՝ դեռևս չօգտագործված պիտակներ։ Ընկերության տնօրենի աշխատասենյակում հայտնաբերվել է նաև ապօրինի կերպով պահվող ինքնաշեն եղանակով պատրաստված, հրազեն հանդիսացող թմբուկավոր ատրճանակ՝ լիցքավորված ռազմամթերք հանդիսացող 9մմ տրամաչափի փամփուշտով։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, մեղադրանք է առաջադրվել 2 անձի։

 

Կատարվում է նախաքննություն:

 

 

Նմանատիպ նորություններ

  • 23:04, 17 Հնվ 2020
    ՍԴ դատավոր. «ՍԴ-ում ճամպրուկ հավաքող չկա»

    Սահմանադրական դատարանում ճանպրուկային տրամադրություն չկա: Դատավորները չեն պատրաստվում հեռանալ և օգտվել վաղ կենսաթոշակի գնալու հնարավորությունից: Բարձր դատարանի դատավոր Արևիկ Պետրոսյանը Պրեսսինգ հաղորդման ժամանակ հայտարարել է, որ ինքն ու գործընկերները շարունակում են աշխատել իրենց կոչմանը հավատարիմն: Ավելին, սահմանադրական դատարանում ճգնաժամի մասին անընդհատ հայտարարող Հայաստանի իշխանությունը այս ընթացքում բազմաթիվ միջազգային պայմանագրեր է ուղարկել Սահմանադրական դատարան, որոնք պետք էր սեղմ ժամկետներում քննարկել, ինչը բարձր դատարանն արել է՝ աշխատելով անգամ հանգստյան օրերին:

  • 23:02, 17 Հնվ 2020
    ՔԿՀ-ների հիմնական խնդիրը եւ ատելության խոսքի հետեւանքը

    Արման Թաթոյանը այսօր խոսել է նաև տարվա սկզբից երկու կալանավորի մահվան մասին: Ըստ նրա պատճառներից մեկը կարող է լինել քրեակատարողական հինարկներում բժշկական ծառայությունների թերի մատուցումը:

  • 22:59, 17 Հնվ 2020
    ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը. հարուցվել է քրգործ

    Կուտոյանի մարմինը հայտնաբերել է նրա կինը Պարյուր Սևակ փողոցի իրենց բնակարանում: ԱԱԾ նախկին տնօրենը 38 տարեկան էր, ունի չորս տարեկան որդի: Ազգային անվտանգության ծառայությունը նա ղեկավարել է երկու տարի երկուս ամիս 2016-ի փետրվարի 12-ից մինչև 2018-ի մայիսի 10-ը։

  • 22:59, 17 Հնվ 2020
    Գեորգի Կուտոյանի մահը. առաջին արձագանքները

    Գեորգի Կուտոյանի մահվան լուրը ցնցել է Հայաստանը: Նա իր նախկին պաշտոնի բերումով երկրի ամենատեղեկացված մարդկանցից էր, եւ քննարկվում է հազար ու մի վարկած, որոնք երբեմն դուրս են երևակայության սահմաններից: Կուտոյանի մտերիմներից մեկը Հայլուրի հետ զրույցում ասել է, որ իրեն հայտնի չեն պատճառներ, որոնք նրան կդրդեին ինքնասպանության: ԱԱԾ նախկին ղեկավարի մահվան առաջին արձագանքները:

  • 18:10, 17 Հնվ 2020
    ԱԱԾ նախկին տնօրեն Գ. Կուտոյանի դիակի մոտ հայտնաբերվել է ավստրիական GLOCK տեսակի ատրճանակ. Shamshyan.com

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած օպերատիվ-հետախուզական քննչական խումբն ու դատական բժիշկը Գ. Կուտոյանի հրազենային վնասվածքը հայտնաբերել են ծնոտի հատվածում։

  • 15:19, 17 Հնվ 2020
    Հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին

    Քիչ առաջ Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով. տեղեկացնում է Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը: ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:

    Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ: