12:29, 18 Հնս 2019
Իրավական

Ներխուժում կատարած անձինք և նրանց գույքը շարունակում են մնալ Ամուլսարի ծրագրի տարածքում՝ չնայած Դատարանի վճռին

Ներխուժում կատարած անձինք և նրանց գույքը շարունակում են մնալ Ամուլսարի ծրագրի տարածքում՝ չնայած Դատարանի վճռին

Լիդիան Ինթերնեշնլը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել էր ոստիկանությանը հեռացնել ներխուժում կատարած անձանց և նրանց գույքը Ընկերության Ամուլսարի ծրագրի տարածքից: Դատարանի վճիռը ուժի մեջ պետք է մտներ 30 օր անց, եթե ոստիկանության կողմից չբողոքարկվեր: Քանի որ ոստիկանությունը 30 օրվա ընթացքում դատարանի վճիռը չբողոքարկեց, Լիդիանը ակնկալում էր, որ ոստիկանությունը կհեռացնի ներխուժում կատարած անձանց և նրանց գույքը  և կապահովի Լիդիանի մուտքը իր տարածք:

Ոստիկանությունը գրավոր տեղեկացրել է Լիդիանին, որ իրենք կատարել են դատարանի վճիռը՝ ներխուժում կատարած անձանց՝ Ամուլսարի ճանապարհները արգելափակող վագոն-տնակների տեղադիրքը փոխելով: Այդուհանդերձ, Լիդիանի անարգել մուտքը չի վերականգնվել: Լիդիանը պնդում է, որ ներխուժումը շարունակվում է և ոստիկանությունը չի կատարել դատարանի վճիռը:

Այդ իսկ պատճառով, Լիդիանը միջնորդություն է ներկայացրել դատարան լրացուցիչ վճիռ ստանալու նպատակով: Ակնկալվում է, որ ներկայացված միջնորդությունը կքննվի 20 օրվա ընթացքում:  

Լիդիանի նախագահի և գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Սելլերսը այս առիթով ասել է, - «Լիդիանը ողջունեց Հայաստանի դատարանների վերջին վճիռները, որոնք հաստատում էին Լիդիանի դիրքորոշումը ճանապարհների ապօրինի շրջափակման վերաբերյալ: Լիդիանը զրկված է եղել աշխատելու իր օրինական իրավունքից սկսած 2018թ. հունիսից: Դատարանի վճիռը մենք համարում ենք ներխուժման ապօրինի լինելու փաստի ճանաչում և պահանջ ոստիկանությանը՝ վերականգնել Լիդիանի անխափան մուտքն իր իսկ տարածք: Քանի դեռ Ամուլսարի տարածք անխափան մուտքը չի վերականգնվել, Լիդիանը համարում է, որ ոստիկանությունը չի իրականացրել դատարանի վճռով սահմանված իր պարտականությունները: Լիդիանը դիտարկելու է բոլոր իրավական հիմքերը իր իրավունքները պաշտպանելու համար»:  

Նմանատիպ նորություններ

  • 21:49, 16 Հոկ 2019
    Ոստիկանին սպանելու կասկածանքով երկու եղբայր են ձերբակալվել

    Գիշերը՝ ոստիկանին սպանած 16 եւ 18 տարեկան եղբայրները՝ սպանությունից առաջ՝ գողություն են արել մի գեղեցկության սրահից: Ու սա առաջին դեպքը չէ: Նրանք ձերբակալված են: Ոստիկանները նրանց հետապնդել են «Հաղթանակ» զբոսայգու տարածքից փախուստի դիմելու ժամանակ: Եղբայրներից մեկը՝՝ խլել է 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանի ատրճանակը ու կրակել նրան: Մյուս ոստիկանը՝ վիրավոր է: Առավոտյան հիվանդանոց՝ նրան այցելել է ոստիկանապետի պաշտոնակատարը:

  • 11:36, 16 Հոկ 2019
    Հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատում աշակերտների թունավորման դեպքի առթիվ

    ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ:

  • 23:14, 15 Հոկ 2019
    Քոչարյանի գործով դատական նիստը

    Քանի որ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական շրջանում է և այսօր չէր մասնակցում հրավիրված դատական նիստին, այն հետաձգվեց: Անննախադեպ լռություն էր դատարանի բակում: Քոչարյանի համակիրներին ու հակառակորդներին բոլոր նիստերի ընթացքում բաժանող ոստիկանական պատը այս անգամ բաժանում էր ամեն կողմից միայն մեկ մարդու:

  • 23:01, 15 Հոկ 2019
    Դավիթ Սանասարյանը վրաերթի ենթարկե՞լ է 9-ամյա երեխային

    Հեմոդիալիզի սարքերի գնումների գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Դավիթ Սանասարյանը, որ հենց այդ սկանդալի ֆոնին թողեց ՊՎԾ պետի պաշտոնը, նոր մեղադրանքների մեջ է ընկել: Ոստիկանությունն ուսումնասիրում է կապ ունի՞ Սանասարյանը 9-ամյա երեխայի վրաերթի հետ թե, ինչպես ինքն է ասում շառ են անում վրան:

  • 13:39, 15 Հոկ 2019
    Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց

    Դատավոր Աննա Դանիբեկյանի խոսքով, հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ դատարանը հայտարարություններ չի լսելու, գործի քննությունը չի կարող շարունակվել։ Դատարանը հետաձգեց նիստը, հաջորդը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 13:00-ին։

  • 23:49, 14 Հոկ 2019
    ՍԴ-ն մերժեց վարույթ ընդունել ԱԺ դիմումը՝ Թովմասյանի դեմ

    Հրայր Թովմասյանին չեզոքացնելու իշխանական օպերացիան՝ Սահմանադրական դատարան հասնելուն պես տապալվեց: Բարձր դատարանը չի քննի Թովմասյանի լիազորությունները կասեցնելու Ազգային ժողովի դիմումը: Թովմասյանը նիստին չի մասնակցել: Արձակուրդ է վերցրել, որ դատավորների որոշումը անաչառ լինի: Իշխանամետ լրատվամիջոցներից մեկը տեղեկություններ էր հրապարակել՝ թե Թովմասյանը թաքցրել է իր անշարժ գույքի մասին տվյալները, այն չհայտարարագրելով, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում: Գլխավոր դատախազությունը այսօր հայտարարեց, որ պատրաստվում է ստուգել այս հրապարակումները: Ինչու է Սահմանադրական դատարանի նախագահը նման լուրերի հեղինակների անվանում փոքրոգի ու ճղճիմ և ինչ հավանական սցենարներ կարող են լինեն դատարանի այսպիսի որոշումից հետո: