23:12, 7 Դեկ 2019
Իրավական

Մարտի 1-ի գործ. ձգձգվող դատավարություն

bOP1zL4nNf4 Դիտումներ

Այս շաբաթ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ երկու դատավարություն տեղի ունեցավ: Վերաքննիչում պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի որոշումը երկրորդ նախագահին անազատության մեջ թողնելու մասին: Իհարկե բուն հարցի քննությանը դատարանը դեռ չի հասել: Դատախազը դատավոր Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել: Ի՞նչ կորոշի դատավորը, պարզ կդառնա դեկտեմբերի 9-ին: Իսկ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը կվերսկսի հաջորդ տարի հունվարին: Դատավոր Աննա Դանիբեկյանը արձակուրդ գնաց: Դատավարությունը կրիայի արագությամբ է առաջ գնում: Սրանից բողոքում են եւ մեղադրող եւ պաշտպանող կողմը: Մարտի 1-ի գործով դատական առաջին լսումները սեպտեմբերի 12-ին էին: Մինչեւ հիմա, հազիվ 10-ը նիստ է հրավիրել դատավոր Աննա Դանիբեկյանը:

Նմանատիպ նորություններ