16:50, 15 Հնվ 2020
Իրավական

Մանվել Գրիգորյանը հնարավոր է այսօր ազատ արձակվի

Մանվել Գրիգորյանը հնարավոր է այսօր ազատ արձակվի

ՀՀ գլխավոր դատախազությունը Երեւան քաղաքի կենտրոնի նստավայրում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի գործով արտահերթ նիստ է նախաձեռնել: Նիստը կայանալու է այսօր՝ ժամը 18։00-ին։

«Ձեռք են բերվել առողջական վիճակի կտրուկ վատացման մասին նոր տվյալներ, ինչի պատճառով անմիջապես համապատասխան գրություն է հղվել դատարան՝ հարցը հրատապության կարգով քննարկելու համար»,- այս մասին հայտնել է Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երկու օր առաջ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Այսօր բժշկական կենտրոնից մեր հարցին ի պատասխան՝ ասացին, որ երեկվա համեմատ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակում զգալի փոփոխություն չկա։ Նրա շաքարը նորմայից բարձր է, բայց իր համար՝ կայուն։ Նա շնչում է ինքնուրույն, գիտակցություն ունի»։

 
 

 

Նմանատիպ նորություններ