18:27, 18 Փտր 2020
Իրավական

ՀՔԾ-ն ավարտել է Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրգործերի նախաքննությունը

ՀՔԾ-ն ավարտել է Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրգործերի նախաքննությունը

Հատուկ քննչական ծառայությունն ավարտել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և Արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ, Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունը: Այս մասին տեղեկացրել են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

«Վարույթն իրականացնող մարմինը Հրայր Թովմասյանի և Նորայր Փանոսյանի վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու և դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է տուժողներին, մեղադրյալներին, նրանց պաշտպաններին, և գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար»,- նշում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Հրայր Թովմասյանին և Նորայր Փանոսյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար:

Նմանատիպ նորություններ

  • 18:30, 6 Ապր 2020
    Արմեն Թավադյանը դատի է տվել ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանին

    «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանը հայցադիմում է ներկայացրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի դեմ՝ պահանջելով հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը: 

  • 13:43, 3 Ապր 2020
    Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

    «Էրեբունի» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստանալաուց հետո այսօր առավոտյան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Բժիշկները նրա առողջական վիճակում դինամիկա են արձանագրել, սակայն փաստել են, որ Ռոբերտ Քոչարյանը այս պահին բժշկի մշտական վերահսկողության և հետագա բուժման կարիք ունի։

  • 22:24, 30 Մար 2020
    Քաղաքացուն ենթադրյալ խոշտանգելու դեպք

    Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգ է ստացել 48-ամյա Տիգրան Կարապետյանի ենթադրյալ խոշտանգման մասին: Տղայի փաստաբանի պնդմամբ իր վստահորդին ոստիկանությունում ծեծել ու նվաստացրել են: Օմբուդսմեն Արման Թաթոյանը զրուցել է ոստիկանապետի հետ: Նա հայտնել է, որ արդեն հանձնարարել է ստուգել մանրամասները, հարուցված է քրեական վարույթ։

  • 23:13, 27 Մար 2020
    Որտե՞ղ է դատավոր Աննա Դանիբեկյանը

    Կորոնավիրուսի պատճառով աշխարհի բազմաթիվ երկրներ՝ Միացյալ Նահանգնները, Իրանը կալանավայրերից ազատ արձակեցին 1000-ավոր մարդկանց: Հայաստանում ևս այս շաբաթ նման նախադեպ է եղել: Մեկ մարդու խափանման միջոց փոխվել է: Իսկ երկրորդ նախագահի փաստաբանները Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման հարցը քննելու առնվազն 3 հիմնավորում են ներկայացրել: Դատավոր Աննա Դանիբեկյանը չկա:

  • 23:55, 24 Մար 2020
    «Պետությունը պետք է ապահովի անձի կալանքը փոխելու հարցի քննումը»

    Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը անորոշ ժամանակով հետաձգվել է և երկրորդ նախագահի փաստաբանները դիմել են Վերաքննիչ դատարան: Չորս վարչապետների անձնական երաշխավորությամբ երկրորդ նախագահի կալանքը փոխելու միջնորդությունը առաջին ատյանի դատարանը չի քննում, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ է: Փաստաբան Հայկ Ալումյանը պնդում, որ ըստ Եվրոպական կոնվենցիայի՝ պետությունը պետք է անհապաղ ապահովի միջնորդության քննությունը: