15:33, 14 Օգս 2019
Իրավական

ՀՀ քննչական կոմիտեն` Ադրբեջանում հայտնված զինծառայողի մասին

ՀՀ քննչական կոմիտեն` Ադրբեջանում հայտնված զինծառայողի մասին

ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածվել.

«Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 12.08.2019-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Ա.Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը՝ գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում Ա. Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել: Ինչ վերաբերում է նրա ձախ ձեռքի ցուցամատի վրա առկա վնասվածքին, ապա 24.07.2019-ին Ա.Ղազարյանը զորամասից ուղեգրվել է Մարտունու զինհոսպիտալ, որտեղ տեղային անզգայացումով կատարվել է ձախ ձեռքի 2-րդ մատի կոշտուկի հեռացում, ինչի մասին արձանագրված է զինհոսպիտալի ամբուլատոր հիվանդների հաշվառման մատյանի մեջ, ինչպես նաև, այդ մասին գրառում է կատարվել Ա. Ղազարյանի բուժգրքույկում: Վերոգրյալի մասին Ա. Ղազարյանը տեղեկացրել է նաև եղբորը` Արմեն Ղազարյանին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:

Նմանատիպ նորություններ

  • 23:27, 20 Հնվ 2020
    Թավադյանի գործով դատարանի որոշումը՝ վաղը

    Այսօր Վերաքննիչ դատարանը քննում էր 5-րդ ալիքի սեփականատիրոջ խափանման միջոց կալանքը փոխելու հարցը: Դատարանը որոշումը կհրապարակի վաղը: Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը նիստից հետո լրագրողներին ասել է, որ Թավադյանին ազատ արձակելու իրենց բոլոր հիմնավորումները ներկայացրել են դատարանին և հույս ունեն խափանման միջոց կալանքը փոխվելու է: Դռնփակ նիստի ընթացքում դատարանի բակում հավաքվել են քաղաքական գործիչներ ու ակտիվիստներ՝՝ կոչ անելով ազատ արձակել Թավադյանին, չճնշել ազատ խոսքը:

  • 15:47, 20 Հնվ 2020
    Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցով դատական ակտը կհրապարակվի վաղը

    «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ փաստաբանի վերաքննիչ բողոքի քննությունն ավարտվեց։ Դատական ակտը կհրապարակվի վաղը՝ ժամը 16։00-ին։

  • 15:43, 20 Հնվ 2020
    ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել, իսկ Հրաչյա Հակոբյանի հայտարարություն հաղորդում չի համարվի. Politik.am

    Օրերս ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը  Ֆակտոր լրատվականի հետ զրույցում հայտարարել էր, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը պետական հեղաշրջում է նախապատրաստել, որի համար էլ պաշտոնանկ է արվել․ «Պաշտոնանկության պատճառը ոչ թե քարոզչությունն է եղել, այլ պատրաստվում էին պետական հեղաշրջում անել, նաև այլ սուտ ինֆորմացիա տարածելով: Պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել, ոչ թե սուտ քարոզչություն անելը»,-ասել էր պատգամավորը:

  • 14:50, 20 Հնվ 2020
    Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով

    Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով նշված բողոքները, գրավոր հարցումներ է ուղարկել Կառավարություն, այդ թվում՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։

  • 12:56, 20 Հնվ 2020
    Սերժ Սարգսյանին և ևս չորս անձի մեղադրանք է առաջադրվել

    Քրեական գործից վերը նշված մեղադրյալների վերաբերյալ անջատված գործով նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:

  • 22:28, 19 Հնվ 2020
    Շոուն շարունակվում է...դատարաններում

    Գեորգի Կուտոյանի մահվան բոթը մերկացրեց մեր երկրում բույն դրած վրեժխնդրությունը: Ով ում հասցրեց մեղադրեց ԱԱԾ նախկին տնօրենի մահվան համար: Ստատուսային անորակ գզվռտոց սկսվեց հիմա արդեն մի կողմում շատ սևացած, մյուս կողմում շատ սպիտակած մեր հասարակության ներսում: Հանրային խորհրդի մասին օրենքով քաղաքական չեզոքության պարտավորություն ունեցող մեր հանրային խորհրդի նորանշանակ նախագահը, որին նշանակելիս վարչապետն ասաց. ահա սա է վերջին շանսը որ խորհուրդը էֆեկտիվ դառնա, Կուտոյանի մահվան լուրից ժամեր անց գիտեր սևերն են, գիշերը թաքուն թիրախ են փոխել: