Լյովա Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ «Հյուսիս-Հարավ»-ի գործով

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննության շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների կողմից, ՀՀ գլխավոր դատախազության և ազգային անվտանգության ծառայության հետ փոխգործակցության արդյունքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում, տվյալներ են ձեռք բերվել` Ծրագրի իրականացման ընթացքում ենթակապալառու կազմակերպությունների ընտրության հարցում հստակ ներդրված հանցավոր սխեմայի մասին:
Մասնավորապես` պարզվել է, որ թեև ըստ իրավական ընթացակարգերի ենթակապալառու կազմակերպությունների ընտրությունը գլխավոր կապալառու իսպանական կազմակերպության կողմից պետք է կատարվեր Ծրագրի ինժեների և պատվիրատուի՝ ՀՀ կապի և տրանսպորտի նախարարության համապատասխան պաշտոնատար անձանց համաձայնությամբ, սակայն փաստացի այդ գործընթացները ղեկավարվել են ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի կողմից, ով այդ գործընթացները կազմակերպել և իրականացրել է Ծրագրում որպես ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ:
Պարզվել է, որ Լյովա Սարգսյանը, Ծրագրում որպես ենթակապալառու հանդիսացող «ՊՈԼԻՏՐԱՆՍՊՈՐՏ» ՍՊ ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյանների հետ իր ունեցած դիրքի և կապերի շնորհիվ, իրական ազդեցություն է ունեցել 250մլն. ԱՄՆ դոլար արժողության Ծրագրում շինարարական աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ցանկություն ունեցող ենթակապալառու ընկերությունների ընտրության և ներգրավման հարցերում և գործելով վերը նշված անձանց հետ, ձեռք բերված նախնական համաձայնությամբ, շահադիտական դրդումներով և խմբային շահերից ելնելով՝ օգտագործել է իր իրական ազդեցությունը՝ իրավաբանական անձի օգտին պաշտոնատար անձանց կողմից իրենց լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելուն նպաստելու և ծառայության գծով հովանավորչության համար, որը կատարելու համար միջնորդի միջոցով կազմակերպություններից մեկի տնօրենից պահանջել է վճարել աշխատանքների կատարումից ակնկալվող շահույթի 50 տոկոսը, որի ստացումը կազմակերպել է փողերի լվացման միջոցով:
Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել՝ Լյովա Սարգսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 311.2 -րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:
Սուրեն և Գևորգ Վարդանյանները որպես մեղադրյալներ են ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 311.2 -րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Նախաքննությունը շարունակվում է ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ Ծրագրի կատարման ընթացքում թույլ տրված չարաշահումների բոլոր հանգամանքները բացահայտելու, դրանց առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նորություններ
-
23:12, 7 Դեկ 2019Մարտի 1-ի գործ. ձգձգվող դատավարություն
Այս շաբաթ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ երկու դատավարություն տեղի ունեցավ: Վերաքննիչում պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի որոշումը երկրորդ նախագահին անազատության մեջ թողնելու մասին: Իհարկե բուն հարցի քննությանը դատարանը դեռ չի հասել: Դատախազը դատավոր Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել:
-
22:38, 6 Դեկ 2019Քոչարյանի գործը՝ վերաքննիչում. դատավոր Պապոյանն անաչառ չէ՞
Հանրապետության երկրորդ նախագահի փաստաբանների բողոքը Վերաքննիչում այսօր չքննվեց: Մեղադրող դատախազը նիստի սկզբում ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց դատավոր Մխիթար Պապոյանին պատճառաբանելով, թե նա չի կարող անաչառ քննություն իրականացնել: Դատախազի միջնորդության հիմքում մամուլի մի հրապարակում է:
-
23:55, 5 Դեկ 2019Հայաստանում 504 մայր փնտրում է իր երեխային
Հիվանդանոցից նորածինների անհետացման դեպքերը բացահայտելու համար Հայաստանում ձևավորվել է նոր շարժում: «Հայ մայրերն» այսօր առաջին անգամ հավաքվել են դատախազության դիմաց: Նրանց հետ հանդիպման իջաց գլխավոր դատախազի խորհրդականը ապշել է՝ լսելով նորածինների անհետացման դեպքերի վիճակագրությունը:
-
21:18, 4 Դեկ 2019Մեղադրանք՝ Սերժ Սարգսյանին. ՀՀԿ-ն գործը համարում է «անհեթեթ»
3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:
-
18:47, 4 Դեկ 2019Մեղադրանք է առաջադրվել Սերժ Սարգսյանին. ՀՔԾ
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489.160.310 ՀՀ դրամի հափշտակության կատարումը:
-
22:10, 3 Դեկ 2019«Մարտի 1»-ի գործը. դատավոր Դանիբեկյանը գնում է արձակուրդ
Մարտի 1-ի գործով դատաքննությունը մոտ մեկ ամսով ընդհատվեց: Դատավոր Աննա Դանիբեկյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ դեկտեմբերի 10-ից 30-ը գտնվելու է արձակուրդում։ Թեև Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատը սկսվել է գարնանը, ու բուն գործի քննությանը դեռ չի հասել, դատավորը հրաժարվեց մինչև արձակուրդ մեկնելը ևս մեկ նիստ նշանակել: Պատճառաբանությունն այն էր, թե դատական նիստերի դահլիճը ծանրաբեռնված է: Իսկ Քոչարյանի պաշտպանական թիմը այդ նիստի անհրաժեշտությունն էր զգում մարդիկ կան, ովքեր ցանկանում են անձնական երաշխավորություն ներկայացնել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար:
-
23:12, 7 Դեկ 2019Մարտի 1-ի գործ. ձգձգվող դատավարություն
-
23:10, 7 Դեկ 2019Սպիտակցիները խնդրում են իրենց չհիշել միայն դեկտեմբերի 7-ին
-
23:08, 7 Դեկ 2019«Իմ քայլը» դարձել է «իմ լոնքը». իշխանության գործերը լավ են
-
23:06, 7 Դեկ 2019Գյումրիում շարունակում են Աստծուն փնտրել
-
23:04, 7 Դեկ 2019Հիշողության օր Գյումրիում
-
20:45, 7 Դեկ 20197 Դեկտեմբերի I Հայլուր 20:45
-
15:30, 7 Դեկ 2019Հեղափոխության օրերին մարդիկ իրար համբուրում էին, հեղափոխությունից հետո՝ իրար վրա թքում. Տոտո
-
12:30, 7 Դեկ 20197 Դեկտեմբերի I Հայլուր 12:30
-
12:04, 7 Դեկ 2019Մամուլի տեսություն I Դեկտեմբերի 7
-
23:10, 6 Դեկ 2019Դեմ Դիմաց. Թեւան Պողոսյան, Անժելա Էլիբեգովա
-
22:46, 6 Դեկ 2019Արցախի նախագահի թեկնածուները
-
22:45, 6 Դեկ 2019Ի՞նչ ենք բանակցել Բրատիսլավայում, կամ բանակցե՞լ ենք արդյոք
-
22:43, 6 Դեկ 2019Քննություն՝ զինվոր մահվան գործով, վերահսկողություն՝ առաջնագծում
-
22:42, 6 Դեկ 2019Երեւանը ճոխ Ամանոր կանի, քաղաքապետն էլ նոր փողկապ ունի
-
22:41, 6 Դեկ 2019Քենիա. տեղատարափ անձրեւից 132 մարդ է մահացել
-
22:40, 6 Դեկ 2019«Հակափաշինյանական կոնսոլիդացիա» եւ ՀՀԿ վերակառուցում
-
22:38, 6 Դեկ 2019Քոչարյանի գործը՝ վերաքննիչում. դատավոր Պապոյանն անաչառ չէ՞
-
22:37, 6 Դեկ 2019Մեր գործերը լա՞վ են. հաջորդ տարվա բյուջեն ընդունվեց
-
22:34, 6 Դեկ 2019Գրիպի սեզոն. շնչառական հիվանդությունները սրվել են
-
20:45, 6 Դեկ 20196 Դեկտեմբերի I Հայլուր 20:45
-
18:30, 6 Դեկ 20196 Դեկտեմբերի I Հայլուր 18:30
-
16:37, 6 Դեկ 2019Հայկական կողմ, ներկայացրու մեզ համար «առարկայական բանակցություններ»-ի օրակարգը. Արա Հակոբյան
-
16:30, 6 Դեկ 20196 Դեկտեմբերի I Հայլուր 16:30
-
12:41, 6 Դեկ 2019Մամուլի տեսություն I Դեկտեմբերի 6
-
12:30, 6 Դեկ 20196 Դեկտեմբերի I Հայլուր 12:30
-
23:57, 5 Դեկ 2019Մեր զինված ուժերը առավել քան երբեւէ պետք է պատրաստ լինեն ցանկացած սադրանքի. Կարեն Բեքարյան
-
23:55, 5 Դեկ 2019Հայաստանում 504 մայր փնտրում է իր երեխային
-
23:54, 5 Դեկ 2019«Անառողջ» լռություն. սկանդալ՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում
-
23:53, 5 Դեկ 2019Ucom. նոր տարի՝ նոր անակնկալներ
-
23:51, 5 Դեկ 2019ԼՂ հիմնահարց. 7 կետ՝ Երեւանից
-
23:50, 5 Դեկ 2019Ֆրանսիան գործադուլ է անում
-
23:48, 5 Դեկ 2019«Հարեւանին նախանձելու խնդիրը» եւ արծվաշենցիների բողոքը
-
23:47, 5 Դեկ 2019Աջղեկ մեքենաները Հայաստան կմտնեն վերջին անգամ
-
23:45, 5 Դեկ 2019Սերժ Սարգսյանին մեղադրանք՝ Ադրբեջանի հետ բանակցությունների օրը
-
23:43, 5 Դեկ 2019Բյուջե-2020. ԲՀԿ-ն եւ ԼՀԿ-ն դեմ են քվեարկելու
-
20:45, 5 Դեկ 20195 Դեկտեմբերի I Հայլուր 20:45
-
18:30, 5 Դեկ 20195 Դեկտեմբերի I Հայլուր 18:30
-
16:42, 5 Դեկ 2019Սերժ Սարգսյանը Փաշինյանի «վերջին փամփուշտն» է, նա վախենում է ազատամարտի ղեկավարներից. Շարմազանով
-
16:30, 5 Դեկ 20195 Դեկտեմբերի I Հայլուր 16:30
-
14:00, 5 Դեկ 2019Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել 5 հոդվածներով. ՀՔԾ պարզաբանումը
-
13:01, 5 Դեկ 2019Մամուլի տեսություն I Դեկտեմբերի 5
-
12:30, 5 Դեկ 20195 Դեկտեմբերի I Հայլուր 12:30
-
23:10, 4 Դեկ 2019Սուտը այս իշխանությունների մրցակցային առավելությունն է. Լիլիթ Գալստյան
-
22:46, 4 Դեկ 2019«Առարկայակա՞ն բանակցություններ». Ալիեւային հրավիրում են Արցախ
-
22:44, 4 Դեկ 2019Երեւանի քաղաքապետը, Գագիկ Ծառուկյանը եւ Աբու Դաբիի շեյխը
-
21:18, 4 Դեկ 2019Մեղադրանք՝ Սերժ Սարգսյանին. ՀՀԿ-ն գործը համարում է «անհեթեթ»
-
21:17, 4 Դեկ 2019«Տիսոյ» թայֆունը Ֆիլիպիններ է մտել
-
21:16, 4 Դեկ 2019Հարազատները պահանջում են բացահայտել զինվորի մահը
-
21:15, 4 Դեկ 2019Հայաստանը կարող է դառնալ նավահանգիստ. «Սիլիկոնյան լեռներ»
-
21:14, 4 Դեկ 2019«Մարտի 1»-ի գործով տուժող. «գործի քննության ուղղությունը ճիշտ չէ»