11:42, 7 Հոկ 2019
Իրավական

Իշխանություններին կոչ ենք անում դադարեցել այս հակասահմանադրական գործընթացը. հայտարարություն

Իշխանություններին կոչ ենք անում դադարեցել այս հակասահմանադրական գործընթացը. հայտարարություն

Կոչ ենք անում դատավորներին՝ հավատարիմ մնալ սահմանադրությամբ իրենց վերապահված՝ արդարադատություն իրականացնելու առաքելությանը, փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Այս մասին հայտարարություն են տարածել մի շարք հասարակական-քաղաքական, մշակույթի, սպորտի մի քանի տասնյակ գործիչներ:

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Հայաստանի դատաիրավական համակարգի, դատավորների և Սահմանադրական դատարանի հանդեպ իրականացվող բիրտ ճնշումները խորը մտահոգության տեղիք են տալիս:

Ցավով արձանագրում ենք, որ ՀՀ վարչապետը, իշխող քաղաքական ուժը, հայտարարելով ժողովրդավարական արժեքներին հավատարմության, դատաիրավական համակարգի անկախության ապահովման, երկրում քաղաքական հետապնդումները բացառելու մասին, իրականում առաջնորդվում են բոլորովին այլ շարժառիթներով։ Ազգային-պետական շահերը հակադրվում են նեղ անձնական ու քաղաքական նպատակներին։

Այկնհայտ է՝ մարտի 1-ի դատաքննության փուլում գտնվող գործը չի տալու գլխավոր հարցի պատասխանը՝ ո՞վ է մեղավոր 10 մարդու կյանքից զրկելու համար։ Սա մարտի 1-ի գործ չէ, այլ ԼՂՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահի հանդեպ քաղաքական հալածանք, ցանկացած գնով նրան անազատության մեջ պահելու սևեռում։ ՍԴ համապատասխան որոշման անտեսումը ընդհանուր իրավասության դատարանի կողմից, ինչը մեր պետության իրավակարգի կոպտագույն ոտնահարում էր, ոչ միայն անպատիժ մնաց, այլև ողջունվեց իշխանությունների կողմից։ Այս ամենը մեզ այլ բան չի թողնում, քան հստակ արձանագրել, որ նախագահ Քոչարյանը, ըստ էության, քաղբանտարկյալ է։ Ավելին․ վերջին օրերի կալանավորումներն ազդակ դարձան առ այն, որ իշխանություններն իրենց տարատեսակ նպատակներին հասնելու համար կանգ չեն առնելու ոչ մի բանի առաջ և ունակ են դիմել ռեպրեսիաների դատապարտելի միջոցին։

Այս ոչ իրավական գործընթացը մեր պետության վարկի խնդիր չէ միայն․ արդեն այսօր այն բախում է շատ-շատերի դուռը։ Մարտի 1-ի ուղղորդվող գործով արդեն իսկ փորձ է արվում վարկաբեկել նաև մեր երկրի բանակաշինության և անվտանգության ապահովման հարցում անգնահատելի ավանդ ունեցող զինվորականներին և հրամանատարներին։ Վստահ ենք՝ կատարվողը մի կողմից ՄԻԵԴ վճիռների, միջազգային կազմակերպությունների, բարեկամ երկրների դատապարտող գնահատականների առարկա է դառնալու, մյուս կողմից՝ շարունակելու է պառակտել մեր հասարակությանը։

Մենք՝ ներքոստորագրյալներս, իշխանություններին կոչ ենք անում դադարեցել այս հակասահմանադրական գործընթացը, զերծ մնալ հակապետական գործողություններից։

Կոչ ենք անում դատավորներին՝ հավատարիմ մնալ սահմանադրությամբ իրենց վերապահված՝ արդարադատություն իրականացնելու առաքելությանը, փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը։ Հակառակ դեպքում պատասխանատվությունն անխուսափելի է լինելու:

Վստահ ենք՝ նախագահ Քոչարյանի ազատ արձակումը համախմբվելու, հասարակական համերաշխությունը վերականգնելու ազդակ կդառնա։ Հայաստանն այսօր ավելի, քան երբևէ կարիք ունի արդարության և ներքին համերաշխության։

Երկրի ապագայի համար հանձնառու քաղաքական ուժերին, անհատներին, հանրությանը կոչ ենք անում համախմբվել ազգային իրական օրակարգերի շուրջ: Եթե չսթափվենք, հայկական երկու պետությունների անվտանգությունը լուրջ սպառնալիքի տակ է հայտնվելու:

Հայտարարությունը ստորագրել են /այբբենական կարգով/՝

1. Արա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ – հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երկակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի մեդալակիր,

2. Սարգիս ԱՎԵՏԻՍՅԱՆ – «Համերաշխություն» կուսակցության նախագահ,

3. Մանվել ԲԱԴԱԼՅԱՆ – ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ, «Հանրային ծառայության արժանիքային համակարգի պաշտպա-նության կենտրոն» ՀԿ նախագահ,

4. Զորի ԲԱԼԱՅԱՆ – Արցախի Հերոս, գրող, հրապարակախոս,

5. Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ - Արցախի Հերոս, գեներալ-լեյտենանտ,

6. Ալվարդ ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ - լրագրող,

7. Երվանդ ԲՈԶՈՅԱՆ – քաղաքագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքական մեկնաբան,

8. Վարդան ԲՈՍՏԱՆՋՅԱՆ – տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

9. Ժաննա ԳԱԼՍՏՅԱՆ – Արցախի Հերոս, ԱՀ ԱԺ պատգամավոր,

10. Արայիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ – ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն,

11. Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ – քաղաքական գործիչ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ,

12. Ժիրայր ԴԱԴԱՍՅԱՆ – Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ,

13. Անուշավան ԴԱՆԻԵԼՅԱՆ – ԼՂՀ նախկին վարչապետ,

14. Ռազմիկ ԴԱՎՈՅԱՆ – բանաստեղծ, հասարակական գործիչ,

15. Արա ԴԵՂՏՐԻԿՅԱՆ – դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ,

16. Լիլիթ ԹՈՒՄԱՆՅԱՆ – «Արմնյուզ FM» ռադիոընկերության տնօրեն,

17. Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ - «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն,

18. Գառնիկ ԻՍԱԳՈՒԼՅԱՆ – «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ,

19. Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ – քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն,

20. Արամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ - «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ,

21. Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – «Լույս» հիմնադրամի տնօրեն, ՀՀ արդարադատության նախկին նախարար,

22. Խոսրով ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – Հայաստանի ՔԴՄ նախագահ, ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ նախկին նախագահ,

23. Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ – դերասան, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ,

24. Սպարտակ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ – Համազգային Հայ Կրթական և Մշակութային Միություն Հիմնադրամի նախագահ, գրող, հրապարակախոս,

25. Միհրդատ ՄԱԴԱԹՅԱՆ – գիտնական-հոգեբան,

26. Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ – ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

27. Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ – «ՎԵՏՈ» նախաձեռնության անդամ,

28. Աշոտ ՄԻՆԱՍՅԱՆ – ազատամարտիկ, պետական գործիչ,

29. Օգսեն ՄԻՐԶՈՅԱՆ – ծանրամարտիկ, Օլիմպիական չեմպիոն,

30. Դավիթ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ – Արտակարգ և լիազոր դեսպան, 1992-95թթ․ ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ․ ՀՀ ԱԱԾ ղեկավար,

31. Դավիթ ՍԱՀԱԿՅԱՆՑ – ռեժիսոր-մուլտիպլիկատոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,

32. Ալվարդ ՊԵՏՐՈՍՅԱՆ – գրող, հրապարակախոս, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ,

33. Գեորգի ՊՈՂՈՍՅԱՆ – բժիշկ, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ,

34. Աղվան ՎԱՐԴԱՆՅԱՆ – քաղաքական գործիչ,

35. Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ – գրող, հրապարակախոս,

36. Կոնստանտին ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆ – BlogNews կայքի գլխավոր խմբագիր։

Հայտարարությունը բաց է միանալու համար»,-ասվում է հայտարարությունում։

Նմանատիպ նորություններ

  • 13:27, 22 Հոկ 2019
    ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը կալանավորվել է․ ՔԿ

    ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանը:

  • 13:20, 22 Հոկ 2019
    Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով

    Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին Հատուկ քննչական ծառայության հայտարարությունն ու այդ առիթով մասնագիտական մի շարք հրապարակումներ:

  • 21:12, 21 Հոկ 2019
    Գաղտնալսում եվ Ամուլսար. ՔԿ նախագահը որոշ մանրամասներ է հայտնում

    Քննչական կոմիտեն դեռ շարունակում է քննել Վանեցյան-Սասուն Խաչատրյան- Նիկոլ Փաշինյան հայտնի գաղտնալսման դեպքը: Մեկ տարի անց, գործը դեռ նախաքննության փուլում է: Կոմիտեում գտնվող Ամուլսարի գործում էլ նոր հանգամանքներ կան: Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննությունն ավարտվել է: Պարզվում է՝ գործի քննությունից հեռացված քննիչը այնքան էլ մոտ բարեկամ չէ բնապահպանության նախկին նախարարին:

  • 21:11, 21 Հոկ 2019
    Վերաքննիչը հետաձգել է Քոչարյանի աջակցի բողոքի քննությունը

    Վերաքննիչ դատարանում հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի երկու աջակիցներին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Ինչպես հիշում եք, դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր տալու համար կալանավորվել են Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Տղաների հարազատներն ու Քոչարյանի աջակիցները Դռնփակ դատական նիստի ընթացքում ակցիա էին արել դատարանի բակում: Նրանց ու ոստիկանության մեծաթիվ ուժերի միջև միջադեպ է գրանցվել: Վիճաբանությունից հետո, ոստիկանությունը տեղի է տվել:

  • 21:06, 21 Հոկ 2019
    «Իմ քայլը» միայն հետեվում է ՍԴ նախագահի դեմ քրեական գործին

    Հատուկ քննչական ծառայության պետը հայտարարել է, որ Թովմասյանը քրեական հետապնդման չի ենթարկվում: Նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել՝ փաստերը ստուգելու համար: Իմ քայլական Վլադիմիր Վարդանյանն էլ այսօր հայտարարել է, որ Հրայր Թովմասյանին լիազորություններից զրկելու իրենց նախագծի քննության չառնելով Սահմանադրական դատարանը Ազգային ժողովին զրկել է լիազորություններից:

  • 23:00, 20 Հոկ 2019
    Եղբայրները՝ պետության դեմ. ովքե՞ր են կրակել օրենքի վրա

    Օրենքի նկատմամբ ոտնձգությունը այս շաբաթ ողբերգական ավարտ ունեցավ Հայաստանում: Երևանում՝ ծառայողական պարտականությունը կատարելիս սպանվեց 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանը: Նա՝ ծառայակից ընկերոջ հետ, հետապնդել էր ու բռնել փախչող երկու երիտասարդի՝ եղբայրների, որոնք, հետո պարզվեց, գիշերվա կեսին գողություն էին արել ու ոստիկանական մեքենան տեսնելով՝ փորձել էին թաքնվել: Բռնվելուց հետո դիմադրություն էին ցույց տվել: Այդ ընթացքում նրանցից մեկը խլել էր ոստիկանի ատրճանակը, կրակել Տիգրանի վրա, ատրճանակի բռնակով հարվածել մյուսին։ Հերոս ոստիկանի ընտանիքին դժբախտություն բերած հանցագործությունը բացահայտեց մեկ այլ ընտանեկան ողբերգություն, որի զոհերը ոստիկաններին դիմադրություն ցույց տված երկու եղբայրներ են: Նրանից մեկն, ի դեպ, անչափահաս է: