11:49, 22 Մայ 2019
Իրավական

Դատարանի կողմից գործի վարույթը կասեցնելը և ՍԴ դիմելը բողոքարկման ենթակա չէ. Արամ Վարդեւանյան

Դատարանի կողմից գործի վարույթը կասեցնելը և ՍԴ դիմելը բողոքարկման ենթակա չէ. Արամ Վարդեւանյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Դ. Գրիգորյանի գործով վարույթի կասեցման և Սահմանադրական դատարանի դիմելու որոշման վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է իրավաբան, Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը։

«Որպես հավելում նախորդ գրառման և իբրև պատասխան վերջինիս վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական՝ Գոռ Աբրահամյանի մեկնաբանությունների.

Նախ՝ հստակ ներկայացրել եմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածը և հենց նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ՀԱՏՈՒԿ կարգավորումը ՍԴ դիմելու վերաբերյալ, համաձայն որի՝ կասեցված գործով վարույթը վերսկսվում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացվելուց հետո: Կարծում եմ պարզ է նշված նորմի բովանդակությունը /վերաքննության, վճռաբեկության բացակայություն/:


Երկրորդ՝ Դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությամբ վերապահված բացառիկ լիազորության իրացումը և դրա բողոքարկման չլինելու հանգամանքը հաստատվում է ի լրումն ներկայացված հիմնավորումների նաև այն հանգամանքով, որ ՍԴ ընդունելիության պահանջների մեջ որևէ կերպ չի հիշատակվում կասեցման որոշման բողոքարկելու կամ դրա ժամկետների սպառման հարցը:
Երրորդ՝ Մրցակցային դատավարության այբուբենի կանոնի սահմանափակման վերաբերյալ մասնավորապես վերաքննության կարգի սահմանափակման վերաբերյալ ի թիվս այլի առաջարկում եմ ուսումնասիրել ՀՀ ՍԴՈ-1446 որոշումը:


Չորրորդ՝ Եռաստիճան դատական համակարգի կողմից արդեն իսկ իրավական գնահատականի արժանացած խնդիրները հաճախ ճանաչվում են ՀՀ Սահմանադրության հակասող և անվավեր ի թիվս այլի առաջարկում եմ ուսումնասիրել հենց սույն գործին վերաբերող ՍԴՈ-1459 որոշումը: Ի դեպ ՀՀ դատախազությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառության վերաբերյալ երբևէ խնդիր չէր արձանագրել:


Որպես եզրափակում՝ ՀՀ դատախազությունը իրավասու չէ գնահատելու Դատարանի սահմանադրական լիազորության իրացումը որպես` <>: Մրցակցային դատավարության այբուբենի կանոնով՝ ՀՀ դատախազությունը հրապարակավ որևէ իրավունք և/կամ լիազորություն չունի այն մարմնին որին ՊԱՐՏԱՎՈՐ Է դիմել <>, այն մարմնին որի ՎԱՐՈՒՅԹՈՒՄ Է գտնվում գործը, որակել՝ <> կարծես թե խիստ խնդրահարույց է, տարակուսելի և իրավական հարթությունից առերևույթ դուրս»:

Նմանատիպ նորություններ