13:08, 21 Մայ 2019
Իրավական

Դատավոր Մխիթար Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել

Դատավոր Մխիթար Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել


Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել: Ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում Ո՞ՎՔԵՐ ԵՆ ԳՐԵԼ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ վերնագրի տակ գրել էր, թե« ըստ աղբյուրի, Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում է նաև Մխիթար Պապոյանը: Դատավորի խոսքով՝ հրապարակումն ամբողջությամբ սուտ է, իսկ Արտակ Գալստյանը լրագրող չէ ու պարտավոր է բացահայտել տեղեկատվության աղբյուրը:

 

Նմանատիպ նորություններ