13:15, 21 Մայ 2019
Իրավական

ԲԴԽ նախագահ. «Վիրահատությունն էլ պետք է լինի սահմանադրական»

ԲԴԽ նախագահ. «Վիրահատությունն էլ պետք է լինի սահմանադրական»


Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը Արմենպրեսսի հետ զրույցում ասել է, որ Փաշինյանի հրավիրած երեկվա նիստին չի մասնակցել տեխնիկական պատճառներով և հարկ չի համարում դրան անդրադառնալ: Ինչ վերաբերում է դատական համակարգը վիրահատական միջամտությամբ փոփոխելուն, Հարությունյանը շեշտել է, որ իրենք երբեք չեն բացառել նաև այդ ճանապարհը: Սակայն կարծում է, որ վիրահատությունը նույնպես պետք է լինի սահմանադրական, չհանգեցնի մարդկանց իրավունքների ոտնահարման, չունենա ավերիչ հետևանքներ, ծառայի իրավունքի գերակայության հաստատմանը: Ըստ Գագիկ Հարությունյանի՝ դատական իշխանության բարեփոխումների իրավական քայլերը չեն կարող լինել առանց հստակ մշակված հայեցակարգային մոտեցումների, դրանց իրավական ապահովման:

 

Նմանատիպ նորություններ