11:09, 13 Օգս 2019
Իրավական

Բացահայտվել է ՍԶ զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք

Բացահայտվել է ՍԶ զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք:

 

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողը, ծանոթանալով և մտերմանալով երկու անձանց հետ (քույր և եղբայր) առաջարկել է օժանդակել նրանց կաշառքի դիմաց ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում աշխատանքի ընդունվելու հարցում։ Գործելով միասնական դիտավորությամբ՝ 2018 թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում վերոնշյալ և այլ պատրվակներով նրանցից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով մաս-մաս հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3.104.632 ՀՀ դրամ գումար։

 

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 1 անձի առաջադրվել է մեղադրանք: ՍԶ ծառայողը կալանավորվել է։

 

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զարտուղի ճանապարհներով ԱԱԾ համակարգ ընդունվելու փորձերից: Նմանատիպ դեպքերից տուժած քաղաքացիները կարող են զանգել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 563515։

 

Կատարվում է նախաքննություն:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նորություններ

  • 23:20, 9 Դեկ 2019
    Քոչարյանի գործը. դատավոր Պապոյանն ինքնաբացարկ հայտնեց

    Վերաքննիչ դատարանում քննվող Քոչարյանի գործը կմակագրվի այլ դատավորի: Դատավոր Մխիթար Պապոյանը որոշեց ինքնաբացարկ հայտնել բավարարելով մեղադրող դատախազի միջնորդությունը: Քոչարյանի փաստաբանը հայտարարել է, որ չի բացառվում դիմեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու խնդրանքով: Պաշտպանի կարծիքով արդեն երկրոդ անգամ է, որ Նոր Տարվա շեմին գործը ձգձգվում է ու Քոչարյանի ազատության վերաբերյալ հարցը չի քննարկվում:

  • 16:14, 9 Դեկ 2019
    Մխիթար Պապոյանը բավարարեց դատախազի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը

    Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց դատախազ Գևորգ Բաղդասարյանի կողմից իրեն ներկայացված ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը։

    Դատախազ Գևորգ Բաղդասարյանը կարծիք էր հայտնել, որ դատավոր Պապոյանը չի կարող անաչառ ու անկողմնակալ վարքագիծ դրսևորել, քանի որ առկա են դրա վրա ազդող արտաքին գործոնները, որոնք կարող են անվստահություն առաջացնել Պապոյանի կողմից կայացվող ակտի նկատմամբ։

    Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Պապոյանի նախագահությամբ, պետք է քններ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը:

  • 13:11, 9 Դեկ 2019
    Այսօր կհրապարակվի դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը

    Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 16:00-ին կհրապարակի դատախազության կողմից նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը։

  • 13:01, 9 Դեկ 2019
    «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու համար

    ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին:

  • 23:12, 7 Դեկ 2019
    Մարտի 1-ի գործ. ձգձգվող դատավարություն

    Այս շաբաթ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ երկու դատավարություն տեղի ունեցավ: Վերաքննիչում պաշտպանները բողոքարկում են ընդհանուր իրավասության դատարանի որոշումը երկրորդ նախագահին անազատության մեջ թողնելու մասին: Իհարկե բուն հարցի քննությանը դատարանը դեռ չի հասել: Դատախազը դատավոր Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն է ներկայացրել:  

  • 22:38, 6 Դեկ 2019
    Քոչարյանի գործը՝ վերաքննիչում. դատավոր Պապոյանն անաչառ չէ՞

    Հանրապետության երկրորդ նախագահի փաստաբանների բողոքը Վերաքննիչում այսօր չքննվեց: Մեղադրող դատախազը նիստի սկզբում ինքնաբացարկի միջնորդություն հայտնեց դատավոր Մխիթար Պապոյանին պատճառաբանելով, թե նա չի կարող անաչառ քննություն իրականացնել: Դատախազի միջնորդության հիմքում մամուլի մի հրապարակում է: