15:12, 18 Հնս 2019
Իրավական

Բացահայտվել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք. ԱԱԾ

Բացահայտվել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք. ԱԱԾ

 

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել է առերևույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպք:

ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2016թ-ին պաշտոնավարող Սյունիքի մարզպետը, տեղեկանալով, որ իր հետ լարված հարաբերությունների մեջ գտնվող անձինք հյուրանոցային համալիր կառուցելու նպատակով ձեռք են բերել հողատարածք՝ նշված ձեռնարկատիրական գործունեությանն արհեստական խոչընդոտելու և ներդրումային ծրագրերը ձախողելու նպատակով, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց ցուցում է տվել նշված հողամասին հարակից՝ մուտքն ապահովող տարածքը իրացնել իր մատնանշած անձին: Իրավասու անձինք, կազմելով հողատարածքն աճուրդով օտարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր, կազմակերպել են վաճառքը, ինչի արդյունքում կառուցապատվող տարածքի սեփականատերը փաստացի զրկվել է հողամասը տնօրինելու և օգտագործելու հնարավորությունից:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

Նմանատիպ նորություններ

  • 21:49, 16 Հոկ 2019
    Ոստիկանին սպանելու կասկածանքով երկու եղբայր են ձերբակալվել

    Գիշերը՝ ոստիկանին սպանած 16 եւ 18 տարեկան եղբայրները՝ սպանությունից առաջ՝ գողություն են արել մի գեղեցկության սրահից: Ու սա առաջին դեպքը չէ: Նրանք ձերբակալված են: Ոստիկանները նրանց հետապնդել են «Հաղթանակ» զբոսայգու տարածքից փախուստի դիմելու ժամանակ: Եղբայրներից մեկը՝՝ խլել է 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանի ատրճանակը ու կրակել նրան: Մյուս ոստիկանը՝ վիրավոր է: Առավոտյան հիվանդանոց՝ նրան այցելել է ոստիկանապետի պաշտոնակատարը:

  • 11:36, 16 Հոկ 2019
    Հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատում աշակերտների թունավորման դեպքի առթիվ

    ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ:

  • 23:14, 15 Հոկ 2019
    Քոչարյանի գործով դատական նիստը

    Քանի որ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական շրջանում է և այսօր չէր մասնակցում հրավիրված դատական նիստին, այն հետաձգվեց: Անննախադեպ լռություն էր դատարանի բակում: Քոչարյանի համակիրներին ու հակառակորդներին բոլոր նիստերի ընթացքում բաժանող ոստիկանական պատը այս անգամ բաժանում էր ամեն կողմից միայն մեկ մարդու:

  • 23:01, 15 Հոկ 2019
    Դավիթ Սանասարյանը վրաերթի ենթարկե՞լ է 9-ամյա երեխային

    Հեմոդիալիզի սարքերի գնումների գործով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Դավիթ Սանասարյանը, որ հենց այդ սկանդալի ֆոնին թողեց ՊՎԾ պետի պաշտոնը, նոր մեղադրանքների մեջ է ընկել: Ոստիկանությունն ուսումնասիրում է կապ ունի՞ Սանասարյանը 9-ամյա երեխայի վրաերթի հետ թե, ինչպես ինքն է ասում շառ են անում վրան:

  • 13:39, 15 Հոկ 2019
    Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստը հետաձգվեց

    Դատավոր Աննա Դանիբեկյանի խոսքով, հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ դատարանը հայտարարություններ չի լսելու, գործի քննությունը չի կարող շարունակվել։ Դատարանը հետաձգեց նիստը, հաջորդը տեղի կունենա նոյեմբերի 5-ին, ժամը 13:00-ին։

  • 23:49, 14 Հոկ 2019
    ՍԴ-ն մերժեց վարույթ ընդունել ԱԺ դիմումը՝ Թովմասյանի դեմ

    Հրայր Թովմասյանին չեզոքացնելու իշխանական օպերացիան՝ Սահմանադրական դատարան հասնելուն պես տապալվեց: Բարձր դատարանը չի քննի Թովմասյանի լիազորությունները կասեցնելու Ազգային ժողովի դիմումը: Թովմասյանը նիստին չի մասնակցել: Արձակուրդ է վերցրել, որ դատավորների որոշումը անաչառ լինի: Իշխանամետ լրատվամիջոցներից մեկը տեղեկություններ էր հրապարակել՝ թե Թովմասյանը թաքցրել է իր անշարժ գույքի մասին տվյալները, այն չհայտարարագրելով, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում: Գլխավոր դատախազությունը այսօր հայտարարեց, որ պատրաստվում է ստուգել այս հրապարակումները: Ինչու է Սահմանադրական դատարանի նախագահը նման լուրերի հեղինակների անվանում փոքրոգի ու ճղճիմ և ինչ հավանական սցենարներ կարող են լինեն դատարանի այսպիսի որոշումից հետո: