13:31, 7 Հոկ 2019
Իրավական

Բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ․ԱԱԾ

Բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ․ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի մաքսանենգության դեպք:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԻԻՀ-ի և ՀՀ-ի երկքաղաքացի հանդիսացող 23-ամյա կինը, ասեղնագործ ժանյակի  կծիկի մեջ թաքցնելով 8 հատ բամբակյա խոնավ կտորներ (մառլյայատիպ) ներծծված  առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 900 գրամ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցով, փորձել է փոստային առաքանու միջոցով ուղարկել  Ավստրալիա, որտեղ հասցեատերը չորացած կտորների վրայից քերման եղանակով հեռացնելու էր թմրամիջոցը:

Մաքսանենգության վերաբերյալ օպերատիվ տվյալներն իրացնելով՝  փոստային առաքանիում թաքցված թմրամիջոցը հայտնաբերվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Քրեական գործի շրջանակներում քաղաքացու բնակարանում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել  է շուրջ 25 կգ քաշով վարագույր՝ քաթանե աստառն ամբողջությամբ ներծծված «ափիոն» տեսակի թմրամիջոցի հումքով: Բացի այդ, նշված կտորը լրացուցիչ մշակվել է սուրճի լուծույթով` թմրամիջոցի հայտնաբերումը բացառելու նպատակով: Թմրամիջոցի նշված խմբաքանակը ևս փոստային առաքանիով պետք է ուղարկվեր Ավստրալիա:

Խուզարկության արդյունքում բնակարանում հայտնաբերվել է նաև «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող կանաչավուն զանգված:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Անձը ձերբակալվել է:

Գործընկեր պետությունների հատուկ ծառայությունների հետ ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումներ՝ անդրազգային հանցավոր խմբի մյուս անդամներին բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նորություններ

  • 13:27, 22 Հոկ 2019
    ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գուրգեն Սարգսյանը կալանավորվել է․ ՔԿ

    ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում՝«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորվել է տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանը:

  • 13:20, 22 Հոկ 2019
    Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով

    Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալության մասին Հատուկ քննչական ծառայության հայտարարությունն ու այդ առիթով մասնագիտական մի շարք հրապարակումներ:

  • 21:12, 21 Հոկ 2019
    Գաղտնալսում եվ Ամուլսար. ՔԿ նախագահը որոշ մանրամասներ է հայտնում

    Քննչական կոմիտեն դեռ շարունակում է քննել Վանեցյան-Սասուն Խաչատրյան- Նիկոլ Փաշինյան հայտնի գաղտնալսման դեպքը: Մեկ տարի անց, գործը դեռ նախաքննության փուլում է: Կոմիտեում գտնվող Ամուլսարի գործում էլ նոր հանգամանքներ կան: Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննությունն ավարտվել է: Պարզվում է՝ գործի քննությունից հեռացված քննիչը այնքան էլ մոտ բարեկամ չէ բնապահպանության նախկին նախարարին:

  • 21:11, 21 Հոկ 2019
    Վերաքննիչը հետաձգել է Քոչարյանի աջակցի բողոքի քննությունը

    Վերաքննիչ դատարանում հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի երկու աջակիցներին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը: Ինչպես հիշում եք, դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր տալու համար կալանավորվել են Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանը: Տղաների հարազատներն ու Քոչարյանի աջակիցները Դռնփակ դատական նիստի ընթացքում ակցիա էին արել դատարանի բակում: Նրանց ու ոստիկանության մեծաթիվ ուժերի միջև միջադեպ է գրանցվել: Վիճաբանությունից հետո, ոստիկանությունը տեղի է տվել:

  • 21:06, 21 Հոկ 2019
    «Իմ քայլը» միայն հետեվում է ՍԴ նախագահի դեմ քրեական գործին

    Հատուկ քննչական ծառայության պետը հայտարարել է, որ Թովմասյանը քրեական հետապնդման չի ենթարկվում: Նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել՝ փաստերը ստուգելու համար: Իմ քայլական Վլադիմիր Վարդանյանն էլ այսօր հայտարարել է, որ Հրայր Թովմասյանին լիազորություններից զրկելու իրենց նախագծի քննության չառնելով Սահմանադրական դատարանը Ազգային ժողովին զրկել է լիազորություններից:

  • 23:00, 20 Հոկ 2019
    Եղբայրները՝ պետության դեմ. ովքե՞ր են կրակել օրենքի վրա

    Օրենքի նկատմամբ ոտնձգությունը այս շաբաթ ողբերգական ավարտ ունեցավ Հայաստանում: Երևանում՝ ծառայողական պարտականությունը կատարելիս սպանվեց 38-ամյա ոստիկան Տիգրան Առաքելյանը: Նա՝ ծառայակից ընկերոջ հետ, հետապնդել էր ու բռնել փախչող երկու երիտասարդի՝ եղբայրների, որոնք, հետո պարզվեց, գիշերվա կեսին գողություն էին արել ու ոստիկանական մեքենան տեսնելով՝ փորձել էին թաքնվել: Բռնվելուց հետո դիմադրություն էին ցույց տվել: Այդ ընթացքում նրանցից մեկը խլել էր ոստիկանի ատրճանակը, կրակել Տիգրանի վրա, ատրճանակի բռնակով հարվածել մյուսին։ Հերոս ոստիկանի ընտանիքին դժբախտություն բերած հանցագործությունը բացահայտեց մեկ այլ ընտանեկան ողբերգություն, որի զոհերը ոստիկաններին դիմադրություն ցույց տված երկու եղբայրներ են: Նրանից մեկն, ի դեպ, անչափահաս է: