15:28, 8 Հոկ 2019
Իրավական

Արմեն Գևորգյանի՝ մեկ շաբաթով Հայաստանից բացակայելու միջնորդությունը դատարանը մերժեց

Արմեն Գևորգյանի՝ մեկ շաբաթով Հայաստանից բացակայելու միջնորդությունը դատարանը մերժեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոց ստորագրությունը վերացնելու կամ ՀՀ–ից բացակայելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ երեկ դատարան միջնորդություն էր ներկայացվել  Արմեն Գևորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ դրա անհնարինության դեպքում Արմեն Գևորգյանին մեկ շաբաթով բացակայել հանրապետությունից՝ բուժզննման նպատակով:

Արմեն Գևորգյանը ցանկանում էր հերթական բուժզննման նպատակով մեկնել Ավստրիայի Հանրապետություն, բժշկական փաստաթղթերը երեկ դատական նիստի ընթացքում ներկայացվել էին դատավորին:

 

Նմանատիպ նորություններ