16:55, 7 Հոկ 2019
Իրավական

Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չի հայտնում

Աննա Դանիբեկյանը ինքնաբացարկ չի հայտնում

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։

Միջնորդությունը ներկայացնելիս՝ պաշտպան Հայկ Ալումյանը նշել է, որ Ա․ Դանիբեկյանի նախագահությամբ դատարանը չի կարող սույն գործը քննող պատշաճ դատարան համարվել։ Բացի այդ, պաշտպանական կողմը գտնում է, որ Ա․ Դանիբեկյանը կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։

Ռ․ Քոչարյանի փաստաբանների միջնորդությանը միացել է նաև տուժողներից մեկի պաշտպանը։

Նմանատիպ նորություններ