22:38, 16 Հլս 2019
Բնապահպանություն

Սևանա լիճը կորցնելու վտանգ կա

NkqgguC75Z8 Դիտումներ

Սևանի մասին նոր սկանդալային հայտարարություն է արել փոխվարչապետը: Տիգրան Ավինյանը ասել է, որ կլիմայի փոփոխությունը սպառնում է Սևանա լճին: Նրա խոսքով՝ կա Սևանը որպես լիճ կորցնելու հեռանկար:
Այս հայտարարությունը հաջորդել է Գեղարքունիքի բնակիչների այն պահանջին, որ վարչապետը՝ Սևանա լճում լողանալիս լայվ մտնի ու հայտարարի՝ լճի ջուրը մաքուր է: Զբոսաշրջային թեժ սոզոնին պարապ մնացած լողափերը սրել են սևանի ավազանի բնակիչների սոցիալական խնդիրները, իսկ բնապահպանները վատ լուրեր ունեն՝ մեկ-երկու շաբաթից կանխատեսում են ջրի ճահճացման նոր բռնկում:

Նմանատիպ նորություններ

  • 22:30, 6 Նմբ 2019
    Ամուլսար. նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞

    Այսօր սկանդալային բացահայտումներ է արել մոտ 2 շաբաթ առաջ բնապահպանության և ընդերքի տեսչության ղեկավարի աշխատանքից հեռացված տեղակալը: Իգոր Սարգսյանը հայտարարել է, որ միտումներ է տեսնում իրեն աշխատանքից հեռացնելու մեջ, քանի որ իրեն թույլ չեն տվել պարզել թե արդյոք Ամուլսարի հանքի շահագործման համար նոր փորձաքննություն անելու կարիք կա, թե ոչ:

  • 20:40, 2 Նմբ 2019
    Հանցագործ ոհմակը վնասազերծված է, գազանանոցը՝ անպաշտպան

    Կենդանիների երկու օր իրար հետևից գրանցված անկումներից հետո քաղաքապետարանի հորդորով կենդանաբանական այգու տնօրենի տված հրաժարականը պառակտել է կենդանասերներին: Ոմանք ուրախ են, որ Ռուբեն Խաչատրյանը հեռանում է, քանի որ այգու բոլոր դժբախտությունների համար նրան են մեղադրում: Իսկ կենդանաբանականի աշխատակիցները հուսահատ են: Կենդանիների վրա հարձակման դեպքեր, վստահ են, էլի են լինելու, քանի որ խնդիրը ոչ թե տնօրենն է, այլ ցանկապատը:

  • 22:42, 31 Հոկ 2019
    Գազանների եվ կենդանիների միջեվ ցանկապատ չկա

    Երեւանի կենդանաբանական այգում դժբախտություն է եղել: Առավոտյան այգի ներխուժած շները հարձակվել ու խեղդամահ են արել երեք կենգուրուի: Կենդանաբանականից ասում են, նման դեպքերը անխուսափելի են՝ այգին ցանկապատ չունի:

  • 23:13, 19 Հոկ 2019
    Ինչո՞ւ է աղմկում Աղստեվը. ազատ բիզնե՞ս, թե՞ նոր հովանավորյալներ

    Իջևանում ՀԷԿ կառուցելու ծրագիր ունեցող գործարարը, որ ահազանգել է մեզ, պնդում է, թե իր չիրականացած բիզնեսի պատճառը Իջևանի նախկին քաղաքապետն է, որ այժմյան Շրջակա միջավայրի նախարարի հովանավորության տակ է:

  • 21:31, 27 Սեպ 2019
    Ամուլսար. քրեական գործը չի կարճվի, նոր հանգամանքներ կան

     Արսեն Այվազյանը, որը Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի նոր ղեկավարն է, լրագրողներին ասել է, որ աղմկոտ գործի նախաքննությունը շարունակվում է։ Նրա ձեւակերպմամբ, նոր հարցաքննությունների ընթացքում կարող են հեղափոխական մանրամասներ բացահայտվել:

  • 12:04, 23 Սեպ 2019
    Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ և ընտրովի արդարադատություն

    Ամիսներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես են ոստիկանությունն ու դատական մարմինները անհամաչափ պատժիչ գործողություններ կիրառում Ջերմուկ համայնքի բնակիչների նկատմամբ, որոնք բացի իրենց առօրյա կյանքը վարելուց, նաև դրսևորում են քաղաքացիական դիրքորոշում՝ ընդդեմ Ամուլսարը հանք դարձնելու ծրագրի, մասնակցում են Ամուլսարի պաշտպանությանը, օրուգիշեր հերթապահություն են իրականացնում: Նպատակ չունենալով արդարացնել բռնությունն ու օրինախախտումները, այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ստորև նկարգրված դեպքերում ՀՀ ոստիկանությունն անհամաչափ միջոցներ է կիրառել և շարունակում է կիրառել Ամուլսարի ծրագրին դեմ արտահայտվող Ջերմուկի բնակիչների նկատմամբ, ինչը տարբերվում է այլ համանման դեպքերում՝ ենթադրաբար իրավախախտում թույլ տված քաղաքացիների նկատմամբ կիրառվող միջոցների պրակտիկայից և կարող է որակվել որպես քաղաքական հետապնդում: