20:16, 12 Օգս 2019
Բնապահպանություն

Սյունիքում այրվում են հազվագյուտ եղեւնիներ եւ գիհիներ

wKTBiqS8iJg Դիտումներ

Արեւիկ ազգային պարկը կլանող հրդեհը մեկուսացվել է: Մոտ 12 հա տարածք է այրվել, որը վերահսկում են Արտակարգ իրավիճակների, պաշտպանության ու շրջակա միջավայրի նախարարությունների 200 աշխատակիցները: Արեւիկը հայտնի է հազվագյուտ եղեւնիներով ու ավելի քան 300 տարեկան գիհիներով, որոնք ամենաշատն են կրակի բաժին դառել: Արտակարգ իրավիճակների նախարարությունից վստահեցնում են՝ ամեն ինչ անելու են, որ Արեւիկ արգելոցի հրդեհը Խոսրով-2 չդառնա: Նախարարությունում հրդեհի բռնկման նախնական վարկած ունեն:

Նմանատիպ նորություններ

  • 22:32, 20 Օգս 2019
    Դժգոհության Ամուլսարը. վարչապետը որոշել է շահագործել հանքը

    Ավտոերթով Երևան եկած ջերմուկցիները այսօր նորից իրենց տանն են: Գնացել են՝ հետները տանելով վստահությունը, թե իրենց ընտրած վարչապետը ժողովրդի կամքին հակառակ որոշում չի կայացնի: Բնապահպան-ակտիվիստների, ջերմուկցիների ու գնդևազցիների համար սառը ցնցուղ էր Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը թույլատրելու՝ վարչապետի որոշումը:
     

  • 22:30, 20 Օգս 2019
    Ամուլսարը ընդդիմություն է ստեղծում իշխանության ներսում

    Դեռ պարզ չէ, թե ինչ է լինելու Ամուլսարի մասին վարչապետ Փաշինյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի ճակատագիրը, այն կարճվելու է՝ թե ոչ, բայց նոր տեղեկություն կա, որ դատախազությունը Ազգային անվտանգության ծառայություն է ուղարկել հանցագործության հատկանիշներով հրապարակումներ: Մասնավորապես՝ Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը, որով նա ահազանգում է Ամուլսարի հարցում կոռուպցիոն գործարքի մասին: 
    Արթուր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումով Ամուլսարը բաժանանար է դարձել հեղափոխականների ճանապարհին: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու տեսչական մարմնի նախկին ղեկավարը փոխադարձ վիրավորանքներ են հնչեցրել:

  • 10:54, 20 Օգս 2019
    Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016թ-ի եզրակացությունը․ դիմում նախարարին

    Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն այսօր դիմել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Դիմումի բովանդակությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

  • 22:04, 19 Օգս 2019
    Ամուլսարը բաժանել է «Իմ քայլը»

    Ամուլսարից ոսկի հանելու իրարամերժ կարծիքները երկու հատվածի է բաժանել նաեւ իմքայլականներին: Մի մասը ներդրումների մասին է մտածում, մյուսները՝ կուրորտային Ջերմուկի գրավչության: Փաշինյանը Բաղրամյան 26-ից գնացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գարսենյակ, որտեղ խորհրդարանական «Իմ քայլի» հետ քննարկել է Ամուլսարի ճակատագրի հարցը:  

  • 20:43, 19 Օգս 2019
    Ջերմուկցիները Երևան են եկել. Ամուլսարի հարցով որոշում չկա

    Բաղրամյան պողոտայում կեսօրին տեղի ունեցած բախումների հետեւանքով հիվանդանոց տեղափոխվածներ կան: 6 քաղաքացու ոստիկանությունը բերման է ենթարկել: Ամեն ինչ սկսել է, Բաղրամյան 26-ում Փաշինյանի հրավիրած քննարկումից: Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ բնապահպանները հանդիպումից դժգոհ են հեռացել: Որոշել են հանրային քննարկում կազմակերպել ազգային ժողովի բակում, բայց ոստիկանները թույլ չեն տվել: 
    Մինչեւ այդ՝ Ջերմուկից ավտոերթով Երեւան էին ժամանել ջեմուկցիները ու նախագահի նստավայրի դիամց մեծ հույսերով սպասում էին հանդիպման արդյունքներին: Ի դեպ, մինչեւ հիմա չկա հարցի պատասխանը, թե ինչու էր քննարկումը ոչ թե՝ կառավարությունում, այլ Բաղրամյան 26-ում անցկացվում: