21:34, 15 Հլս 2019
Բնապահպանություն

Ո՞վ է պղտորում Սևանի ջրերը

7tqJ0aWHJKI Դիտումներ

Գեղարքունիքի բնակիչները պահանջում են, որ Հայաստանի վարչապետը՝ Սևանա լճում լողանալիս լայվ մտնի ու հայտարարի, որ լճի ջուրը մաքուր է: Նրանք գրեթե ամեն օր տեսնում են Նիկոլ Փաշինյանին ընտանիքի հետ Սևանում հանգստանալիս:
Քաղցրահամ լճի շուրջ բնապահպանական աղմուկը սոցիալական բողոքի է վերածվել: Լողափերը գրեթե դատարկվել են, զբոսաշրջիկները վախենում են ջուրը մտնել: Գեղարքունիքի բնակիչները, որոնք տարվա եկամուտի հիմնական մասը այս սեզոնին են վաստակում, մնացել են անգործ:

Նմանատիպ նորություններ

  • 22:30, 6 Նմբ 2019
    Ամուլսար. նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞

    Այսօր սկանդալային բացահայտումներ է արել մոտ 2 շաբաթ առաջ բնապահպանության և ընդերքի տեսչության ղեկավարի աշխատանքից հեռացված տեղակալը: Իգոր Սարգսյանը հայտարարել է, որ միտումներ է տեսնում իրեն աշխատանքից հեռացնելու մեջ, քանի որ իրեն թույլ չեն տվել պարզել թե արդյոք Ամուլսարի հանքի շահագործման համար նոր փորձաքննություն անելու կարիք կա, թե ոչ:

  • 20:40, 2 Նմբ 2019
    Հանցագործ ոհմակը վնասազերծված է, գազանանոցը՝ անպաշտպան

    Կենդանիների երկու օր իրար հետևից գրանցված անկումներից հետո քաղաքապետարանի հորդորով կենդանաբանական այգու տնօրենի տված հրաժարականը պառակտել է կենդանասերներին: Ոմանք ուրախ են, որ Ռուբեն Խաչատրյանը հեռանում է, քանի որ այգու բոլոր դժբախտությունների համար նրան են մեղադրում: Իսկ կենդանաբանականի աշխատակիցները հուսահատ են: Կենդանիների վրա հարձակման դեպքեր, վստահ են, էլի են լինելու, քանի որ խնդիրը ոչ թե տնօրենն է, այլ ցանկապատը:

  • 22:42, 31 Հոկ 2019
    Գազանների եվ կենդանիների միջեվ ցանկապատ չկա

    Երեւանի կենդանաբանական այգում դժբախտություն է եղել: Առավոտյան այգի ներխուժած շները հարձակվել ու խեղդամահ են արել երեք կենգուրուի: Կենդանաբանականից ասում են, նման դեպքերը անխուսափելի են՝ այգին ցանկապատ չունի:

  • 23:13, 19 Հոկ 2019
    Ինչո՞ւ է աղմկում Աղստեվը. ազատ բիզնե՞ս, թե՞ նոր հովանավորյալներ

    Իջևանում ՀԷԿ կառուցելու ծրագիր ունեցող գործարարը, որ ահազանգել է մեզ, պնդում է, թե իր չիրականացած բիզնեսի պատճառը Իջևանի նախկին քաղաքապետն է, որ այժմյան Շրջակա միջավայրի նախարարի հովանավորության տակ է:

  • 21:31, 27 Սեպ 2019
    Ամուլսար. քրեական գործը չի կարճվի, նոր հանգամանքներ կան

     Արսեն Այվազյանը, որը Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի նոր ղեկավարն է, լրագրողներին ասել է, որ աղմկոտ գործի նախաքննությունը շարունակվում է։ Նրա ձեւակերպմամբ, նոր հարցաքննությունների ընթացքում կարող են հեղափոխական մանրամասներ բացահայտվել:

  • 12:04, 23 Սեպ 2019
    Ամուլսարի պայքարում ներգրավված ջերմուկցիների նկատմամբ իրականացվում են անհամաչափ պատժիչ գործողություններ և ընտրովի արդարադատություն

    Ամիսներ շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես են ոստիկանությունն ու դատական մարմինները անհամաչափ պատժիչ գործողություններ կիրառում Ջերմուկ համայնքի բնակիչների նկատմամբ, որոնք բացի իրենց առօրյա կյանքը վարելուց, նաև դրսևորում են քաղաքացիական դիրքորոշում՝ ընդդեմ Ամուլսարը հանք դարձնելու ծրագրի, մասնակցում են Ամուլսարի պաշտպանությանը, օրուգիշեր հերթապահություն են իրականացնում: Նպատակ չունենալով արդարացնել բռնությունն ու օրինախախտումները, այնուամենայնիվ արձանագրում ենք, որ ստորև նկարգրված դեպքերում ՀՀ ոստիկանությունն անհամաչափ միջոցներ է կիրառել և շարունակում է կիրառել Ամուլսարի ծրագրին դեմ արտահայտվող Ջերմուկի բնակիչների նկատմամբ, ինչը տարբերվում է այլ համանման դեպքերում՝ ենթադրաբար իրավախախտում թույլ տված քաղաքացիների նկատմամբ կիրառվող միջոցների պրակտիկայից և կարող է որակվել որպես քաղաքական հետապնդում: