12:24, 10 Սեպ 2019
Բնապահպանություն

Բողոքի երթ՝ հանուն Ամուլսարի

Բողոքի երթ՝ հանուն Ամուլսարի

Ամուլսարը շահագործելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Երևանում բողոքի երթ է կազմակերպվում: Հայկական բնապահպանական ճակատը սեպտեմբերի 11-ին երեկոյան 18:30 խորհրդարանի այգուց սկսում է երթը: Այդ մասին կազմակերպությունը այսօր հայտարարություն է տարածել, որտեղ նաև Հայաստանի վարչապետին մեղադրել է ժողովրդի շահը ոտնահարելու, Լիդիանի կապիտալը պաշտպանելու մեջ: «Նիկոլ Փաշինյանը, փորձագիտական և իրավական հիմքերն անտեսող այս որոշմամբ, իրականացնում է մասնավոր ընկերության հովանավորչություն, ինչը ժողովրդի վստահության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման աղաղակող փաստ է»,- կարդում ենք Հայկական բնապահպանական ճակատի հայտարարությունում։

 

 

 

Նմանատիպ նորություններ

  • 22:10, 23 Դեկ 2019
    Հայաստանում հրդեհավտանգ իրավիճակ է

    Հայաստանի քաղաքացիները շարունակում են արտակարգ իրավիճակների նախարարությունից հաղորդագրություն ստանալ՝ Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակի մասին: Դեկտեմբերի համար աննախադեպ չոր եղանակը որոշ մարզերում հրդեհների պատճառ է դարձել: Օդերևութաբանները հուսադրող լուրեր ունեն. տեղումնաբեր ամպերը սարերի հետևում չեն:

  • 22:03, 20 Դեկ 2019
    «Կանաչ» Սեւան, մշուշոտ Ամուլսար. էկոլոգիական շարժումը՝ Հայաստանում

    2019 Էկո-տարին են ամփոփել բնապահպանները: Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ Ամուլսարի շուրջ ստեղծված անորոշ վիճակը: Ի դեպ, կառավարությունը ևս 54 հազար դոլար հատկացրեց Ամուլսարի փորձաքննությունների համար: Դրանից առաջ «Էլարդ» միջազգային կազմակերպությանը 400 հազար դոլար էր փոխանցվել:

  • 22:30, 6 Նմբ 2019
    Ամուլսար. նոր ՇՄԱԳ-ի կարիք կա՞

    Այսօր սկանդալային բացահայտումներ է արել մոտ 2 շաբաթ առաջ բնապահպանության և ընդերքի տեսչության ղեկավարի աշխատանքից հեռացված տեղակալը: Իգոր Սարգսյանը հայտարարել է, որ միտումներ է տեսնում իրեն աշխատանքից հեռացնելու մեջ, քանի որ իրեն թույլ չեն տվել պարզել թե արդյոք Ամուլսարի հանքի շահագործման համար նոր փորձաքննություն անելու կարիք կա, թե ոչ:

  • 20:40, 2 Նմբ 2019
    Հանցագործ ոհմակը վնասազերծված է, գազանանոցը՝ անպաշտպան

    Կենդանիների երկու օր իրար հետևից գրանցված անկումներից հետո քաղաքապետարանի հորդորով կենդանաբանական այգու տնօրենի տված հրաժարականը պառակտել է կենդանասերներին: Ոմանք ուրախ են, որ Ռուբեն Խաչատրյանը հեռանում է, քանի որ այգու բոլոր դժբախտությունների համար նրան են մեղադրում: Իսկ կենդանաբանականի աշխատակիցները հուսահատ են: Կենդանիների վրա հարձակման դեպքեր, վստահ են, էլի են լինելու, քանի որ խնդիրը ոչ թե տնօրենն է, այլ ցանկապատը:

  • 22:42, 31 Հոկ 2019
    Գազանների եվ կենդանիների միջեվ ցանկապատ չկա

    Երեւանի կենդանաբանական այգում դժբախտություն է եղել: Առավոտյան այգի ներխուժած շները հարձակվել ու խեղդամահ են արել երեք կենգուրուի: Կենդանաբանականից ասում են, նման դեպքերը անխուսափելի են՝ այգին ցանկապատ չունի:

  • 23:13, 19 Հոկ 2019
    Ինչո՞ւ է աղմկում Աղստեվը. ազատ բիզնե՞ս, թե՞ նոր հովանավորյալներ

    Իջևանում ՀԷԿ կառուցելու ծրագիր ունեցող գործարարը, որ ահազանգել է մեզ, պնդում է, թե իր չիրականացած բիզնեսի պատճառը Իջևանի նախկին քաղաքապետն է, որ այժմյան Շրջակա միջավայրի նախարարի հովանավորության տակ է: