22:33, 11 Հնս 2019
Բլոգ

Հովոն. Աղվան Ասոյան

Հովոն. Աղվան Ասոյան

Այն, որ մենք կոնֆորմիստ հասարակություն ենք, կարելի է հասկանալ ընդամենը նվազագույն  սպառողական զամբյուղին նայելով: Բայց սրա մասին մի փոքր ուշ:

Հովոն մեր մոտերի երազողն էր, տխմարների շրջապատում ստեղծած երևակայական կիսաքանդ խրճիթով, որի պատերը դուզգյունի տենց էլ չշարեց: Կիսաքանդ խրճիթում, որին ես դոմիկ կանվանեի, մի պահարան ուներ: Ամսվա վերջին, անցած աշխատավարձից մնացած կռճոններով փողերն իրար արեց, 250 դրամ էլ ինձնից վերցրեց ու Վերնիսաժից առավ էդ պահարանը: Թե ինչին էր պետք, ինքն էլ չգիտեր , պարզապես պահարանի դռան վրա փորագրածն էր դուրը եկել, փորագրած էլ չէ, խազած՝ Ռ+Ա=Սեր: Այնքան վաղուց էր փորագրած, որ տեղերն արդեն ընդհանուր պահարանի գույնին էին եկել: Բայց եթե մի տեղ գրած Սեր էր տեսնում, առնում էր: Դոմիկը սարքել էր ուտիլանոց, մեջը ամբողջը փողով առած զիբիլ էր, անպետք: Վաճառողներն էլ երևի լավ ծիծաղել են անպետք իրերը վաճառելուց հետո: Բայց սրանց մի բան էր միավորում, բոլորի վրա գրված էր Սեր: Ամբողջ էս բառդակի մեջ, պահարանը միակ բանն էր, որ բացի սիրուց նաև իր բուն նպատակին էր ծառայում: Մեջն ինչ որ քրքրված նոթատետր էր պահում:

Ամեն Աստծո օր, գործից հետո հանում էր նոթատետրը ու գրում: Դա իր օրենսգիրքն էր, երազողի օրենսգիրքը, որտեղ գրած էր այն ամենն, ինչ պետք է լինի ու ինչպես պետք է լինի: Խեցուց հանած մարգարիտի պես կատարյալ: Սա էր Հովոյի երազած աշխարհը: Ասելու եմ, որ մեռնելուց հետո նոթատետրը կտակի ինձ: Ես էլ էի երազող, երևի հիմա էլ: Վերջին դեպքերի շուրջ հետս անընդհատ կռվում էր, ու ամեն բանավեճի վերջում, շան լափը լցնում էր գլխիս, գնում նստում տեղը: Տեղն էլ մի տեղ լինի, հաշմանդամ աթոռ, որի հանած աղմուկից արդեն հասկանում ես՝ որ կողմ թեքվեց, կամ խորը շնչեց, թե չէ:

Հովոն կոմֆորմիստ չի: Ճակատը պադոշ արած ամեն օր կռիվ է տալիս, բայց միշտ պաշտպանում է բոլոր այն տխմարներին, որոնց գոնե ես կսպանեի շատ մեծ հաճույքով: Մարդ են, այդքանը հերիք է: Սա է Հովոյին շարժող ուժը: Համացանցը դեռ երկար կհիշի գազելում ծխող Ռուստամին, նրան նկարող աղջկան ու գողական պանյատներով կնոջը, ում համար գործ տալը զապադլո է, անգամ, եթե տրանսպորտի վարորդը, իր վրա թքած ունենալով, կարող է ծխել, օրինակ: Այդ կինը, հենց այդ կինը, մեր հասարակության հավաքական կերպարն է: Հանցագործությունը պարտակող հասարակության, որովհետև գործ տալը ճիշտ չէ: Ու հենց այդ կինն էր ապրիլ-մայիսին փողոցում սոցիալական արդարություն պահանջում՝ այդ վարորդի ու այդ աղջկա կողքին: Չէ, դուք էդ արդարությունը չեք վաստակել, որովհետև այն, ինչ կատարվում է Ձեզ հետ, դա է արդարը: Եթե ես որոշող լինեի, ապա տրանսպորտի վարորդին կամ հենց տեղում կգնդակահարեի, կամ կտուգանեի 5 միլիոն դրամով ու մեկ շաբաթ ժամանակ կտայի վճարելու համար: Բայց կտուգանեի նաև նկարահանող այն աղջկան, որովհետև, ինչպես Հովոն ուղեղս հազիվ մտցրեց, բայց որ էլ կյանքում դուրս չի գա, մարդկանց առանց զգուշացնելու ու թույլտվություն ստանալու նկարելը անբարոյականություն է: Ոնց Հովոն է ասում, էդ տեսանյութը բարոյազուրկ տեսանյութ էր, իր բոլոր գործող անձանցով: Բայց Հովոն սիրում է Ձեզ, անգամ Ձեզ: Հովոն բարի է, բայց չի հարմարվում:

Նմանատիպ նորություններ

  • 11:25, 21 Սեպ 2019
    Ցավդ տանեմ, Հայաստան. Հովիկ Աֆյան

    Անկախությունն ուրեմն փորձելն է, որովհետեւ անկախությունը խալխի կաֆեում հարբել-քնելը չէ, անկախությունը սեփական կամքով անքուն մնալն է:

  • 14:43, 23 Օգս 2019
    Ախ այդ անտանելի Պողոսը. Աղվան Ասոյան

    Շատ կարդացեք, գուցե այդ ժամանակ համընդհանուր որոշումներն ավելի արդարացի ու ճիշտ կդառնան: Դե տգետները կքչանան:

  • 12:22, 25 Հլս 2019
    Եվրոպա. Հովիկ Աֆյան

    Օլիվերի հայրը նոր էր ավարտել հանքափորի իր աշխատանքը և նրանից քրտինքի հոտ էր գալիս: Օլիվերի մայրն էլ նոր էր ավարտել իր` հացթուխի աշխատանքը և նրանից հացի բույր էր գալիս: Հետո ծնվեց Օլիվերը:

  • 21:38, 8 Հլս 2019
    Բռնաբարություն 2 գործողությամբ. Աղվան Ասոյան

    Կան գործազուրկ մարդիկ, կան անաշխատունակ մարդիկ ու կան անմեղսունակներ: Չգիտեմ՝ որն է գերակշռում մեր հասարակությունում, բայց մի բան գիտեմ հաստատ՝ վերջին կատեգորիան օժտված է հասարակական կարծիքի վրա ազդելու ու մեծամասնությանն իր հետևից տանելու մոգական ուժով:

  • 10:22, 29 Հնս 2019
    Անհրաշք. Հովիկ Աֆյան

    Հրաշքը փակվեց: Տղան ու աղջիկը համբուրվելու տեղ չունեին:

  • 12:00, 27 Հնս 2019
    Սոցիալական այլասերված համակեցություն կամ Տիրոջդ մերը. Աղվան Ասոյան

    ...երբ կանայք սկսում են հայհոյել, սոդոմական այլասերվածությունը մանկական խաղ է թվում: