20:24, 6 Օգս 2019
Արցախ

Փաշինյանի ճառը. Բաքվում դատապարտում են, Երեւանում՝ տարակուսում

2x4HKduo6lM Դիտումներ

Ադրբեջանն արձագանքել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարությանը, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Բաքուն այն որակել է որպես ագրեսիա, որն ակնհայտ հակասում է Հայաստանի ու Ադբեջանի ղեկավարների վերջին քննարկումներին։ Ադրբեջանի արտգործնախարարությունը նշել է, որ այդ հայտարարությունը լուրջ հարված է բանակցային գործընթացին։ Փաշինյանի ելույթում խնդրահարույց կետեր են տեսել նաև հայ փորձագետները: Ոչ միայն ղարաբաղյան հակամարտության հարցում նոր մոտեցումների, այլև շատերի ձևակերպմամբ՝ հեղափոխությունը Արցախ արտահանելու վերաբերյալ: 

 

Նմանատիպ նորություններ

  • 19:29, 14 Օգս 2019
    «Հաղթանակած 2019». Համահայկական հավաք՝ Շուշիում

    Արցախի հաղթանակած բանակի հերոսների ժառանգները աշխարհի տարբեր ծայրերից այս օրերին հավաքվում են բերդաքաղաք Շուշիում: Հենց այնտեղ մեկ շաբաթից կմեկնարկի Հաղթանակած 2019- երիտասարդական հավաքը:

  • 20:30, 13 Օգս 2019
    Ադրբեջանում հայտնված հայ զինվորի ճակատագիրը անորոշ է

    Ադրբեջանում հայտնված 19-ամյա հայ զինվորի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ: Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարությունները փորձում են պարզել, թե ինչու՞ եւ ինչպե՞ս է շարքային Արայիկ Հայկի Ղազարյանը հայտնվել հակառակորդի տարածքում: Մերոնք այս հարցում համագործակցում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, թե զինվորը Ադրբեջան է անցել՝ փախչելով զորամասի ոչ կանոնադրային հարաբերություններից: Մինչդեռ, մեր պաշտպանական գերատեսչությունը սա համարում է ադրբեջանական քարոզչության հերթական հորինվածքը:

     

     

  • 19:45, 13 Օգս 2019
    Արցախ. Ականազերծողները զրկվում են ԱՄՆ ֆինանսավորումից

    Արցախի տարածքը ականներից մաքրող HALO թրասթ կազմակերպությունը հնարավոր է զրկվի ամերիկյան ֆինանսավորումից: Ինչպես գիտեք՝ այս տարվա ֆինանսական նախագծով՝ Միացյալ Նահանգները չեղարկում է Արցախին տրամադրվող բացառիկ օգնությունը: 

  • 19:15, 12 Օգս 2019
    «Հերոսների ապամարդկայնացումը վտանգավոր է». քաղաքագետ

    Փորձագիտական հանրությունը BBC-ի հոդվածը արցախցի գեներալներին թիրախավորելու փորձ է որակում: Արցախից քաղաքագետ Էդգար Էլբակյանը սա անընդունելի է համարում հատկապես այս փուլում, երբ առջեւում Արցախի համար կարեւոր ընտրություններ են, որոնց անցնցում ընթացքը բոլորի շահերից է բխում:   

  • 14:22, 10 Օգս 2019
    Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ

    ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

  • 20:41, 5 Օգս 2019
    Փաշինյանը հարթակ է բարձրացել Վերածննդի հրապարակում

    Համազգային օրակարգի լուրջ խոսակցության խոստումով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հարթակ բարձրացած Նիկոլ Փաշինյանը խոսեց մեկ ժամից ավել: Հասցրեց ասմունքել եւ ելույթի մի ծավալուն մասն նորից նվիրել հեղափոխության թեմային: