20:41, 5 Օգս 2019
Արցախ

Փաշինյանը հարթակ է բարձրացել Վերածննդի հրապարակում

rEl0tbeQnzs Դիտումներ

Համազգային օրակարգի լուրջ խոսակցության խոստումով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հարթակ բարձրացած Նիկոլ Փաշինյանը խոսեց մեկ ժամից ավել: Հասցրեց ասմունքել եւ ելույթի մի ծավալուն մասն նորից նվիրել հեղափոխության թեմային:

Նմանատիպ նորություններ

  • 21:53, 8 Դեկ 2019
    Արցախ. էսկալացիայի վտանգ

    Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի իրական վտանգի մասին ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հայտարարության, հրադադարի խախտումների կտրուկ աճի ու բանակցային փակուղու մասին հայտարարությունների ֆոնին այս շաբաթ մեղադրանք առաջադրվեց 10 տարի Ադրբեջանի հետ բանակցություններ վարած նախագահին: Սերժ Սարգսյանի խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը չհեռանալու մասին զագրեբյան ելույթից երկու շաբաթ հետո, երբ նա ասաց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում և այն նույն օրը, երբ Բրատիսլավայում հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները:

  • 22:46, 6 Դեկ 2019
    Արցախի նախագահի թեկնածուները

    Տեղափոխվենք Արցախ, այստեղ պատրաստվում են համապետական ընտրությունների: 2020-ի գարնանը նոր խորհրդարան ու նախագահ են ընտրելու արցախցիները: 2020-ի ընտրություններին ընդառաջ Արցախում Հայլուրի թղթակից Ծովինար Բարխուդարյանը պարզել է, թե ինչ օրակարգով են թեկնածուները մասնակցում ընտրություններին:

  • 23:51, 5 Դեկ 2019
    ԼՂ հիմնահարց. 7 կետ՝ Երեւանից

    Հայաստանի արտգործնախարարը իր ադրբեջանցի պաշտոնակցի հետ, Բրատիսլավայում, երեքուկես ժամ բանակցելուց հետո, բողոքել է, որ Ադրբեջանը փորձում է նախապայմաններ թելադրել: Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ արտգործնախարարների համաժողովում, արձագանքել է իր եւ Մամեդյարովի հանդիպումից առաջ Ադրբեջանի տարածած աղմկոտ փաստաթղթին: Ինչպես հիշում եք, Ադրբեջանը այդ փաստաթղթում շարադրել էր հակամարտության կարգավորման իր անբեկանելի բանաձեւը՝ Ղարաբաղից հայկական ուժերի դուրսբերում, ադրբեջանցիների վերադարձ եւ ուշադրություն՝ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում:

  • 13:30, 2 Դեկ 2019
    Զոհ ու վիրավոր՝ Արցախում

    Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Այս մասին հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից:

  • 22:43, 17 Նմբ 2019
    Չաուշանց Արամ. Արցախի հրաշագործ ասպետը

    Երբևէ ավանակի կաթից պատրաստված օճառով լվացված կա՞ք: Արցախցի իմ գործընկեր Ծովինար Բարխուդարյանը փորձել է նորարական կոսմետիկան ու շատ գոհ է:

  • 21:31, 16 Նմբ 2019
    Արցախի ամենաերիտասարդ հերոսը

    Այսօր ապրիլյան պատերազմում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 23 տարեկան: Ռոբերտի հարազատներն ու ընկերները այցելել են Եռաբլուր, այնուհետև՝ հերոսի անվան դպրոց: Ապրիլյան պատերազմի օրերին 19-ամյա կրտսեր սերժանտի հերոսությունը ապշեցրել էր գրեթե բոլորին: Նկատելով մոտեցող թշնամուն, դիրքում միայնակ մնացած Աբաջյանը, վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ իր մոտ մնացել է մեկ նռնակ, որով իր հետ միասին պայթեցնելու է դիրքը գրավել փորձող հակառակորդին: