14:56, 2 Սեպ 2019
Արցախ

Որքան էլ թանկ լինի այդ գինը, նահանջ չկա․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ուղերձը

Որքան էլ թանկ լինի այդ գինը, նահանջ չկա․ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ուղերձը

Արցախի Անկախության օրվա առթիվ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը շնորհավորական ուղերձ է հղել:

«Քսանութ տարի առաջ՝ 1991 թ․ սեպտեմբերի 2-ին, ադրբեջանական զինուժի չդադարող հարձակումների և հրետակոծությունների ներքո Ստեփանակերտում տեղի ունեցավ պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանը։

Պատմական այդ նստաշրջանը հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի հերթական հանգրվանի եզրափակումն էր և, միևնույն ժամանակ, որակապես ու բովանդակությամբ նոր փուլի սկիզբը։ Նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը՝ այդպիսով ի լուր աշխարհի ազդարարելով հայկական երկրորդ պետականության ծնունդը։

ԼՂՀ անկախության հռչակագիրը ոչ միայն եկավ հաստատելու, որ ԼՂՀ հայ բնակչությունը չի հանդուրժում իր մարդկային և ազգային արժանապատվության նկատմամբ որևէ ոտնահարում, այլև իր քաղաքական իրավունքների տերն է և ունի կամք ու վճռականություն՝ իրացնելու դրանք։ Առջևում Հայոց երկրորդ պետականության ձևավորման դժվար, բայց համոզված և աննահանջ քայլերն էին։

Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած հանրաքվեն՝ մասնակիցների 99%-ի վճռական համոզումով, հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Հանրաքվեին հետևած խորհրդարանական ընտրություններում ընտրվեց ԼՂՀ խորհրդարանը, որն էլ կազմեց առաջին կառավարությունը։

Արցախի Հանրապետությունն այսօր քսանութ տարեկան է․ համառ պետականաշինության, նվիրումի, զոհաբերությունների, ձեռքբերումների, շարունակվող պայքարի ու կերտումի քսանութ տարիներ։

Անկախությունն ու ինքնիշխանությունն անսակարկելի արժեքներ են: Որքան էլ թանկ լինի այդ գինը, նահանջ չկա. սա է մեր սրբազան սահմանները պահող հայ զինվորի համոզումն ու ուխտը, սա ամբողջ հայ ժողովրդի համոզումն է, մեզ՝ համայն հայությանը միացնող անքննելի գաղափարը։

Արցախը շարունակելու է մնալ մեր համահայկական օրակարգերի առաջնահերթությունը, մեր համազգային նվիրումի ճակատը՝ ամրագրելու նրա զարգացումն ու արդար դատը։

Շնորհավոր Արցախի և համայն հայության տոնը, հայկական երկրորդ պետականության անկախության տոնը»։

Նմանատիպ նորություններ

  • 18:26, 16 Հնվ 2020
    Հակառակորդի կրակոցից զինվոր է վիրավորվել. վիճակը ծանր է

    Հունվարի 15-ին, ժամը 16.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից ՍՎԴ տեսակի դիպուկահար հրազենից արձակված կրակոցից հրազենային բեկորային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Հրաչիկի Մեժլումյանը (Տավուշի ԶԿ):

     
  • 22:28, 14 Հնվ 2020
    Արցախ. Բաքվի ջարդերի ականատեսը

    Այն երկիրը, որ Բաքվում հայերի ջարդեր է կազմակերպել, այսօր չպետք է կարողանա խոսել Արցախի՝ իբր ադրբեջանական համայնքի մասին:  Սարասար Սարյանը հիշում է 30 տարի առաջվա սև հունվարը ու ցավում, որ այսօր բանակցություններն այնպես են ընթանում, որ Արցախի ադրբեջանական համայնքի մասին տեքստեր են ասում ոչ միայն Բաքվից, այլ անգամ եռանախագահ երկրներից:

  • 13:13, 27 Դեկ 2019
    Արցախի ՊՆ-ի պարզաբանումը զինծառայողների ծնողների ուղարկած սնունդը հրամանատարի կողմից պատուհանից դուրս շպրտելու դեպքի առնչությամբ

    ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 26-ին տարբեր լրատվամիջոցներ տարածել են տեղեկատվություն այն մասին, որ ՊԲ զորամասերից մեկի ստորաբաժանման հրամանատարը երկրորդ հարկի պատուհանից դուրս է նետել ժամկետային զինծառայողների ծնողների ուղարկած սնունդը:

  • 22:59, 24 Դեկ 2019
    ԼՂ հիմնահարց. Հայաստանի դիրքը

    Տնտեսական անվտանգությունը դեռ մի կողմ փորձագիտական հանրությունը անհանգստացած է հատկապես անվտանգային կարևորագույն խնդրով արցախյան բանակցությունները, Արցախի ու Հայաստանի անվտանգության խորհուրդների վերջին համատեղ նիստը շատ բաց հարցեր են թողել: Ադրբեջանական համայնք բառակապակցությունն էլ դուրս է եկել ադրբեջանից ու հիմա հնչում է անգամ համանախագահների հայտարարություններում:

  • 22:15, 23 Դեկ 2019
    Հայաստան-Արցախ. համատեղ անվտանգության «կարմիր գծերը»

    Երևանում հայկական երկու հանրապետությունների անվտանգության խորհուրդների համատեղ նիստում Արցախի նախագահը հրապարակել է պաշտոնական Ստեփանակերտի կարմիր գծերը, որոնք չեն կարող խախտվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ՛ փուլում: 

  • 22:14, 23 Դեկ 2019
    Արցախի հարցը փորձություն է, իսկ ի՞նչ է պոպուլիզմը

    «Արցախը բեռ համարող մարդիկ ոչ միայն ազգային ու թիմային չեն, այլեւ պրագմատիկ չեն»: Այս համոզմանն է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը, որը արցախյան պատերազմի ամենաթեժ պահին գլխավորել է Հայաստանի պաշտպանության նախարարությունը: Այսօր, երիտասարդների հետ հանդիպման ժամանակ, նա պնդել է, որ Արցախը բեռ համարողները ոչինչ չեն հասկանում աշխարհից: