16:35, 10 Հլս 2019
Արցախ

ՀՔԱՎ։ Տեղեկանք 2019 թվականի առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին

ՀՔԱՎ։ Տեղեկանք 2019 թվականի առաջին կիսամյակում ՀՀ և ԱՀ /ԼՂ/ զինված ուժերում մահացության դեպքերի մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2019 թ.-ի 1-ին կիսամյակում Հայաստանի Հանրապետության (ՀՀ) եւ Արցախի Հանրապետության /Լեռնային Ղարաբաղի/ (ԱՀ/ԼՂ) զինված ուժերում մահացության դեպքերի մասին տեղեկանքը:

Տեղեկանքում ներկայացված են պաշտոնական և ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տվյալներ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ 2019թ․ 1-ին կիսամյակում ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում գրանցվել է մահվան 23 դեպք։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 31 դեպք։

Դրանցից 11-ը ավտովթարի հետեւանքով են, 3-ը՝ առողջական խնդիրների, 3-ը՝ սպանության, 3-ը՝ ինքնասպանության կամ ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման, 1-ը՝ դժբախտ պատահարի։ 

2019 թ. 1-ին կիսամյակում, 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ՀՀ եւ ԱՀ/ԼՂ զինված ուժերում ավելի քան կրկնակի անգամ նվազել են առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքերը եւ ինքնասպանություն որակված դեպքերը:  Միևնույն ժամանակ 5-ով ավելացել են ավտովթարի հետևանքով մահացության դեպքերը: 

Հատկանշական է, որ 2018 թ-ի սեպտեմբեր ամսից հետո՝ մինչ 2019 թ-ի մայիս ամիսը ներառյալ, ՀՀ/ԱՀ զինված ուժերում հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահվան դեպքեր չէին արձանագրվել։ Եվ միայն 2019 թ հունիսին 9 ամսվա ընթացքում առաջին անգամ արձանագրվեց հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով 2 զինծառայողի մահվան դեպք։ 2018 թ-ի 1-ին կիսամյակի նույն տվյալի հետ համեմատելիս նկատում ենք, որ այս տարի հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերը նվազել են ավելի քան կրկնակի անգամ։ Սպանության դեպքերի թիվը մնացել է նույնը: 

Մահացության 23 դեպքերից 15-ը տեղի է ունեցել ՀՀ տարածքում, 7-ը՝ ԱՀ/ԼՂ տարածքում, 1 դեպքում տարածքը չի նշվում։ 

23 դեպքից 13-ի մասին առկա է պաշտոնական հաղորդագրություն, 4 դեպքի մասին պաշտոնական հաստատում է եղել միայն ԶԼՄ-ներով հրապարակելուց հետո, 6 դեպքի մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել։ 

Պաշտոնական կառույցները՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ գլխավոր դատախազություննշ ու ՀՀ քննչական կոմիտեն դեպքերից 11-ն են համարում զինծառայության հետ կապված։ 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մահացության դեպքերը չի դասակարգում՝ ըստ ծառայության հետ կապված կամ չկապված լինելու, եւ գտնում է, որ անկախ  այն հանգամանքից, թե դեպքը տեղի է ունեցել զորամասի տարածքում կամ դրանից դուրս, այն պետք է  դասակարգել որպես զինծառայության ընթացքում տեղի ունեցած կորուստ, քանի որ անձը գտնվել է զինվորական ծառայության հաշվառման մեջ:   

Մահացության 23 դեպքերից 17-ի հիման վրա հարուցվել են քրեական գործեր։ 

 

Նմանատիպ նորություններ

  • 23:54, 14 Հոկ 2019
    Արցախում վերաբացվել է «Գոհար տիկնոջ վերին մզկիթը»

    «Ավրորա»-ի միջոցառումները մեկնարկել են Շուշիում 155 տարվա պատմություն ունեցող «Գոհար տիկնոջ Վերին մզկիթ»-ի վերաբացմամբ: Աշխատանքները սկսվել էին դեռևս 2014-ին: Մզկիթի բուն վերականգմանը մասնակցելու համար 12 իրանցի մասնագետ էր հրավիրվել: Ի տարբերություն Ադրբեջանի, որ հիմնահատակ ոչնչացնում է իր տարածքում հայկական խաչքարերն ու եկեղեցիները, Հայաստանն ու Արցախը որևէ խտրականություն չեն դնում պատմական հուշարձանների հարցում։

  • 23:35, 14 Հոկ 2019
    Սիրիա եւ ԼՂ հիմնահարց. ԱԳՆ խոսնակի ասուլիսը

    Հայաստան գալու ցանկություն ունեցող սիրիահայերին այդ երկրում պատրաստ են օգնել մեր դիվանագետները: Արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն ասել է, ու ավելացրել, որ Սիրիայում մեր դիվանագիտների հետ աշխատում են արտակարգ ռեժիմով:Նաղդալյանը նաև տեղեկացրել է, որ տարածաշրջան եկած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ կայցելեն Արցախ:

  • 12:01, 13 Հոկ 2019
    Արցախի բարեկամների հավաքի երկրորդ օրը

    Հայկական երկրորդ Հանրապետության բարեկամներն այսօր պարգեւատրվել են: Ստեփանակերտի օտարերկրացի հյուրերը չեն վախենում Բաքվի սեւ ցուցակում հայտնվելուց: Նրանք կոչ են անում՝ պատռել այն:

  • 22:41, 9 Հոկ 2019
    Արցախի ՄԻՊ-ի գլխավոր ձեռքբերումը՝ ԵԽԽՎ-ում

    Ստրասբուրգում՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի ելույթը առճակատվել է ադրբեջանցիների սադրանքներին: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Արտակ Բեգլարյանը արցախցիների իրավունքների հարցն է բարձրացրել: Բեգլարյանի խոսքով Արցախի հանրապետությունը համագործակցելու քաղաքական կամք ունի, մինչդեռ ոչ բոլորն են ուզում գործ ունենալ չճանաչված պետության հետ՝ դրանով իսկ խախտելով մարդու իրավունքը: