11:29, 5 Օգս 2019
Արցախ

ՀՀ Վարչապետի՝ Ստեփանակերտում հրավիրած հանրահավաքին «Ազատ հայրենիք»-ը կմասնակցի ավելի քան 10.000 հոգով. Արայիկ Հարությունյան

ՀՀ Վարչապետի՝ Ստեփանակերտում հրավիրած հանրահավաքին «Ազատ հայրենիք»-ը կմասնակցի ավելի քան 10.000 հոգով. Արայիկ Հարությունյան

ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր՝ օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքական ուժը կմասնակցի ավելի քան 10.000 կուսակից և համակիր անդամներով:

«Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝  այս մասին քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է Արայիկ Հարությունյանը՝ մասնավորապես նշելով, որ, ամփոփելով Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայանալիք համահայկական նշանակության հանրահավաքի կազմակերպմանն ուղղված «Ազատ հայրենիք» կուսակցության աշխատանքները, հայտարարում է, որ Արցախի բոլոր համայնքներից, (առանց մայրաքաղաքի ակտիվի)   կուսակցության անդամ և համակիր ավելի քան 10.000 քաղաքացիներ կմասնակցեն այս շատ կարևոր նախաձեռնությանը:
 
«Իսկ Ստեփանակերտի մեր համախոհները ժամը 18:30-ին դեպի հրապարակ կշարժվեն «Սպայի տան» հարակից տարածքից՝ իմ առաջնորդությամբ: 
 
Սիրելի՛ հայրենակիցներ
 
Իմ երախտագիտությունն եմ հայտնում ձեզ կոչիս արձագանքելու համար և մեկ անգամ ևս հորդորում անմասն չմնալ այս պատմական իրադարձության՝ հավուր պատշաճի կայացման գործում մեր լուման ներդնելուց: 
 
Կեցցե՛ն Արցախի և Հայաստանի Հանրապետությունները: 
 
Կեցցե՛ Հայրենիք-Սփյուռք անխախտ միասնությունը:
 
Կեցցե՛ հայ ժողովուրդը, որ Ազատ Հայրենիքում արդեն իսկ կերտում է իր արժանապատիվ ապագան»,- նշել է Ա. Հարությունյանը:
 

Նմանատիպ նորություններ

  • 22:25, 24 Օգս 2019
    Ստեփանակերտում ջուր գրեթե չկա

    Ստեփանակերտի շատ բնակիչների տներում արդեն մի քանի օր է՝ ծորակները չորացել են, ջուր գրեթե չկա: Գործը հասել է նախագահին: Բակո Սահակյանին զայրացրել է այն, որ տեխնիկական ջրերից օգտվելու պարտավորություն ունեցող բազմաթիվ ընկերություններ օգտվում են խմելու ջրի պաշարներից: Նախագահ Սահակյանը կտրուկ հանձնարարել է հաշված ժամերում ջրի հարցը ճիշտ հուն գցել:

  • 22:17, 23 Օգս 2019
    «Սասունցի Դավիթ»-ները

    Արցախյան շարժման հենց սկզբից ջոկատը հաղթական մարտեր ունեցավ ու հատկապես աչքի ընկավ Բերձորի, Մարտակերտի, Շուշիի մարտական գործողությունների ժամանակ:  

  • 19:29, 14 Օգս 2019
    «Հաղթանակած 2019». Համահայկական հավաք՝ Շուշիում

    Արցախի հաղթանակած բանակի հերոսների ժառանգները աշխարհի տարբեր ծայրերից այս օրերին հավաքվում են բերդաքաղաք Շուշիում: Հենց այնտեղ մեկ շաբաթից կմեկնարկի Հաղթանակած 2019- երիտասարդական հավաքը:

  • 20:30, 13 Օգս 2019
    Ադրբեջանում հայտնված հայ զինվորի ճակատագիրը անորոշ է

    Ադրբեջանում հայտնված 19-ամյա հայ զինվորի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ: Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարությունները փորձում են պարզել, թե ինչու՞ եւ ինչպե՞ս է շարքային Արայիկ Հայկի Ղազարյանը հայտնվել հակառակորդի տարածքում: Մերոնք այս հարցում համագործակցում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, թե զինվորը Ադրբեջան է անցել՝ փախչելով զորամասի ոչ կանոնադրային հարաբերություններից: Մինչդեռ, մեր պաշտպանական գերատեսչությունը սա համարում է ադրբեջանական քարոզչության հերթական հորինվածքը: