20:30, 13 Օգս 2019
Արցախ

Ադրբեջանում հայտնված հայ զինվորի ճակատագիրը անորոշ է

oIBVLyNMzHQ Դիտումներ

Ադրբեջանում հայտնված 19-ամյա հայ զինվորի ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ: Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարությունները փորձում են պարզել, թե ինչու՞ եւ ինչպե՞ս է շարքային Արայիկ Հայկի Ղազարյանը հայտնվել հակառակորդի տարածքում: Մերոնք այս հարցում համագործակցում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, թե զինվորը Ադրբեջան է անցել՝ փախչելով զորամասի ոչ կանոնադրային հարաբերություններից: Մինչդեռ, մեր պաշտպանական գերատեսչությունը սա համարում է ադրբեջանական քարոզչության հերթական հորինվածքը:

 

 

Նմանատիպ նորություններ

  • 22:43, 17 Նմբ 2019
    Չաուշանց Արամ. Արցախի հրաշագործ ասպետը

    Երբևէ ավանակի կաթից պատրաստված օճառով լվացված կա՞ք: Արցախցի իմ գործընկեր Ծովինար Բարխուդարյանը փորձել է նորարական կոսմետիկան ու շատ գոհ է:

  • 21:31, 16 Նմբ 2019
    Արցախի ամենաերիտասարդ հերոսը

    Այսօր ապրիլյան պատերազմում զոհված, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է: Նա կդառնար 23 տարեկան: Ռոբերտի հարազատներն ու ընկերները այցելել են Եռաբլուր, այնուհետև՝ հերոսի անվան դպրոց: Ապրիլյան պատերազմի օրերին 19-ամյա կրտսեր սերժանտի հերոսությունը ապշեցրել էր գրեթե բոլորին: Նկատելով մոտեցող թշնամուն, դիրքում միայնակ մնացած Աբաջյանը, վերջին անգամ կապի է դուրս եկել և ասել, որ իր մոտ մնացել է մեկ նռնակ, որով իր հետ միասին պայթեցնելու է դիրքը գրավել փորձող հակառակորդին:

  • 22:47, 11 Նմբ 2019
    «Կենսաբանական լաբորատորիա», «Արցախի ժողովուրդ». Լավրովը՝ Երեւանում

    Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստանում էր Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը, որ անցած ամսվա վերջին քննադատել էր վարչապետ Փաշինյանի՝ Արցախը Հայաստան է և վերջ հայտարարությունը՝ ասելով, թե այն բարենպաստ չէ արգելակված քաղաքական գործընթացի համար այսօր հանդիպել է Փաշինյանին: Հայաստանի վարչապետը Լավրովի հետ զրույցում էլ կրկնել է իր հայտնի միտքը, թե մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել:

  • 21:48, 11 Նմբ 2019
    Հայաստան-Արցախ. մեկ սեր

    Օգոստոսին Արցախի հաղթանակած բանակի հերոսների ժառանգներին Շուշիի բերդի տարածքում հավաքած Հաղթանակած նախաձեռնությունը միավորման նոր ձևաչափ է մտածել: Երևանից Ստեփանակերտ սիրո ֆլեշմոբերի մասին ռեպորտաժում:

  • 12:51, 5 Նմբ 2019
    «Արցախի քաղաքացուն ՀՀ ՀՔԾ-ն բերման ենթարկել չի կարող. Վիտալի Բալասանյան

    Նոյեմբերի 5-ին մամուլը գրել էր, որ Արցախի Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնաթող քարտուղար Վիտալի Բալասանյանին Հատուկ քննչական ծառայությունը բերման ենթարկելու որոշում է կայացրել և որոշումն ուղարկել Արցախի դատախազություն՝ կատարման։

  • 11:34, 5 Նմբ 2019
    Արցախում զինծառայող է մահացել

    Նոյեմբերի 4-ին՝ ժամը 19:30-ի սահմանում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող, 2000թ. ծնված Էրիկ Արարատի Հարությունյանը, հայտնում են ՊԲ լրատվական ծառայությունից։