22:27, 5 Նմբ 2019
Արտաքին քաղաքականություն

Ռուսական զենք՝ Բաքվին եւ Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում

U6MwXD-x8gA Դիտումներ

Ադրբեջանին ռուսական զենք վաճառելու փաստը չի կարող ստիպել Հայաստանի իշխանություններին ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացնել: Խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ասել է, որ ինչպես նախորդ իշխանությունը, իրենք էլ երկրի ղեկավարի մակարդակով խոսում են հակառակորդին զենք տրամադրելու մտահոգությունների մասին ու միշտ ստանում նույն պատասխանը. «Հայաստանին էլ Ռուսաստանը զենք է վաճառում ավելի լավ ու նպաստավոր պայմաններով»:

Նմանատիպ նորություններ

  • 22:47, 11 Նմբ 2019
    «Կենսաբանական լաբորատորիա», «Արցախի ժողովուրդ». Լավրովը՝ Երեւանում

    Թավշյա հեղափոխությունից հետո առաջին անգամ Հայաստանում էր Ռուսաստանի արտգործնախարարը: Սերգեյ Լավրովը, որ անցած ամսվա վերջին քննադատել էր վարչապետ Փաշինյանի՝ Արցախը Հայաստան է և վերջ հայտարարությունը՝ ասելով, թե այն բարենպաստ չէ արգելակված քաղաքական գործընթացի համար այսօր հանդիպել է Փաշինյանին: Հայաստանի վարչապետը Լավրովի հետ զրույցում էլ կրկնել է իր հայտնի միտքը, թե մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո Ռուսաստանի հետ հարաբերությունները նոր դինամիկա են ստացել:

  • 22:13, 3 Նմբ 2019
    Մարդասիրական զենք

    Հայաստանը շատ վաղուց ծովից ծով չէ, բայց բարեկամներ ունի օվկիանոսից օվկիանոս, Անդրօվկիանոսյան մի լուր այս շաբաթ շատ ոգեւորեց հայերին:

  • 22:37, 31 Հոկ 2019
    ԵՄ ծրագրով ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայում խախտումներ են գտնվել

    Վանաձորի Հելսինկյան գրասենյակը ծավալուն զեկույց է հրապարակել Հայաստանում ռուսական ռազմաբազայի վերաբերյալ: «Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում եւ դրա ազդեցությունը մարդու իրավունքների վիճակի վրա» վերնագրով աշխատությունը փաստաթղթերի տրցակ է, որոնց մի մասը երկու պետության միջեւ կնքված պայմանագրերն են: Անդրադարձել են նաեւ ռուս զինծառայողների մասնակցությամբ դեպքերին:

  • 22:10, 30 Հոկ 2019
    Բանաձեւն օրենք չէ. Ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ում

    Հենց Թուրքիայի հանրապետության օրը ԱՄՆ ներկայացուցիչների պալատի ընդունած Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին Թուրքիան շատ արագ է արձագանքել ու հայտնվել հիմար վիճակում: Այդ երկրի արտգործնախարարությունը շփոթելով բանաձևի անվանումը խիստ դատապարտել է հղիությունների արհեստական ընդհատման արգելքի մասին օրենքը: Իհարկե, սխալն արդեն ուղղել են, բայց բնօրինակը կայծակնային արագությամբ շարունակում է տարածվել համացանցում: Ի դեպ բանաձևին դեմ քվեարկածների մեծ մասը թուրքական հանձնախմբի անդամներն էին: Հայաստանի արտգործնախարարության գնահատմամբ, այս բանաձևը հզոր ուղերձ է ցեղասպանության ժխտման դեմ պայքարում: Քաղաքագետները բանաձևի ընդունումը կարևոր են համարում, բայց հիշեցնում են, որ վերջնական ճանաչման համար սա միայն մեկ քայլ է:

  • 10:30, 30 Հոկ 2019
    «Միացյալ Նահանգները պաշտոնապես մերժեց Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը»․ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ

    ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձեւի ընդունումը։

  • 22:34, 28 Հոկ 2019
    ԱԳ նախարարին քննադատությունը միայն ուրախացնում է

    Հայաստանի արտգործ նախարարը այսօր անդրադարձել է Բիբիսի-ին տված իր հարցազրույցին, որը մեծ աղմուկ էր բարձրացրել: Մասնավորապես, Արցախի վերաբերյալ արտասահմանցի լրագրողի աղճատված պնդումները Մնացականյանը չէր փորձել ժխտել: Զոհրաբ Մնացականյանը այսօր էլ խոսելով Արցախի մասին՝ հիշատակել է Մադրիդյան սկզբունքներից միայն երկուսը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշում և կարգավիճակ, չնշելով՝ երրրոդը տարածքային ամբողջականության սկզբունքը: