22:42, 10 Հլս 2019
Արտաքին քաղաքականություն

Եվրոպական խորհրդի նախագահը Բաքվից Երևան է եկել

Kb7uf-A6CuE Դիտումներ

ՙԵվրամիությունը ողջունում է անկախ, արդյունավետ և հաշվետու դատական համակարգ ստեղծելու մղումը՚։ Այս մասին Երևանում հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը: Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ խոսելով Ղարաբաղյան հարցի մասին՝ Տուսկը նշել է, որ Եվրամիությունը ոգևորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման դինամիկայով և պատրաստ է ջանքեր գործադրելու՝ երկու երկրների ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու համար:

Նմանատիպ նորություններ

  • 23:05, 20 Սեպ 2019
    ՊՆ-ն չի բացառում գերիների փոխանակումը՝ Ադրբեջանի առաջարկով

    Սա այն դեպքում, երբ փոխանակումը բացարձակ անհամարժեք են համարում փորձագետները, իսկ Արցախում լսել անգամ չեն ցանկանում Բաքվի հերթական շանտաժի մասին:

  • 23:53, 12 Սեպ 2019
    Ադրբեջանը ՀԱՊԿ-ու՞մ. հարցը չի դիտարկվում, բայց դռները բաց են

    Կրքերը թեժանում են հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Ռուսաստանը, պարզվում է, դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում: Ադրբեջանը, որ միայն անցած գիշեր կրակել է Արցախի շրջանների ու Հայաստանի 4 մարզի ուղղությամբ: Իսկ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը պնդում է՝ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի, ապա անդամ պետությունները դա կհամարեն ագրեսիա բոլոր անդամ պետությունների դեմ:
     

  • 23:35, 11 Սեպ 2019
    Բոլթոնը հեռացավ. իսկ ու՞ր է «Բոլթոնի պլանը»

    Մեր տարածաշրջանում իր օրիգինալ պլաններով հայտնի Բոլթոնի պաշտոնանկությունից, կամ ինչպես ինքն է պնդում՝ հրաժարականից հետո՝ դեռ անորոշություն է: Փորձագետները վաղ են համարում ենթադրությունները, թե հակաիրանական կոշտ քաղաքականություն գծած ճարտարապետի հեռանալուց հետո՝ հնարավոր է ավելի չափավոր մեկը գա:
    Իրանի կառավարությունը մեկնաբանելով Բոլթոնի պաշտոնանկությունը, հիշեցրել է, որ Ջոն Բոլթոնը ամիսներ առաջ խոստացել էր, որ 3 ամսից Իրանը չի լինի: Իրենք կանգուն են, իսկ Բոլթոնը հեռացավ:

  • 00:13, 7 Սեպ 2019
    «Շիշկինը խնդիր չէ». ԱԳ նախարարի առաջին մեծ ասուլիսը

    Հայաստանի արտգործնախարարը բացառում է, որ հայ-ուսական հարաբերություններում խնդիրներ առաջանան ռուս ակտիվիստ Վիտալի Շիշկինին Հայատանում ապաստան տալու պատճառով: Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ երկու երկրների միջեւ դատաիրավական որոշ գործընթացներ կան, որոնք չեն ազդում միջպետական հարաբերությունների վրա