13:20, 21 Մայ 2019
Արտաքին քաղաքականություն

«Արի Բաքու». Ադրբեջանի դեսպանը ուղերձ է հղել Մխիթարյանին

«Արի Բաքու». Ադրբեջանի դեսպանը ուղերձ է հղել Մխիթարյանին


Ամենահայտնի հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը: Թահիր Թաղիզադեն վստահեցրել է, որ անձամբ է երաշխավորում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագի անվտանգությունը մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի ՙԱրսենալ՚-ՙՉելսի՚ եզրափակիչ խաղի ժամանակ: ՙՈւրախ կլինեի, եթե Մխիթարյանն անձամբ խոսեր ինձ հետ: Եթե մեր նպատակը լիներ նրա շուրջ քաղաքական խաղեր խաղալը, դա այլ հարց է, բայց Հենրիխին վճարում են որպես ֆուտբոլիստի, ոչ թե որպես քաղաքական գործչի, ուստի եկեք մի կողմ թողնենք մնացած բոլոր հարցերը: Արի Բաքու, մենք կապահովենք քո անվտանգությունը՚,- ասել է Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը: Մխիթարյանի Արսենալը դեռ վերջնական որոշում չունի, սպասում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական պատասխանին:

 

Նմանատիպ նորություններ

  • 22:54, 25 Հնս 2019
    ԵԽԽՎ-ն հրավիրում է Ռուսաստանին. Ռուբինյանի տեխնիկական սխալը

    ԵԽԽՎ Ռուսաստանի վերադարձին դեմ քվեարկած Հայաստանի պատվիրակության ղեկավար իմ քայլից պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքում գրել է, թե պատրաստվում են ռուսական պատվիրակության հետ մերձեցման երեկո կազմակերպել: Նա նաև փորձել է բացատրել, թե ինչու է դեմ քվերակել: Ուշագրավ է, որ Հայաստանի 4 պատվիրակներից երկուսը՝ խորհրդարանական ընդդիմությունից Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը կողմ են եղել Ռուսաստանին ձայնի իրավունքը վերադարձնելուն, Ռուբինյանը՝ դեմ, իմ քայլից մեկ այլ պատգամավոր՝ Հովհաննես Իգիթյանը՝ չի մասնակցել քվեարկությանը: Չի պարզաբանել՝ ինչու չի մասնակցել:  

  • 22:52, 25 Հնս 2019
    Մամեդյարովի տեղեկատվական դիվերսիան. ՀՀ ԱԳՆ արձագանքը

    Հայաստանի արտգործ նախարարությունը ապակառուցողական է որակում Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը: Արդբեջանի արտգործ նախարարն ակնարկել էր հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին, որը քննարկել են հայկական կողմի հետ, ինչը ենթադրում է հայկական զորքերի դուրս բերում: Մամեդյարովը հայտնել էր, որ միջնորդ եռյակը Վաշինգտոնում կողմերին փաստաթղթեր է փոխանցել, որոնք մշակելուց հետո՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգոծ նախարարները նորից կհանդիպեն:

  • 23:20, 19 Հնս 2019
    Մնացականյան - Մամեդյարով հանդիպում Վաշինգտոնում

    Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ադրբեջանցի գործընկեր Մամեդյարովի հետ հանդիպումից առաջ Վաշինգտոնում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Մնացականյանին կընդունի նաև Միացյալ նահանգների նախագահի Անվտանգության հարցերով խորհրդականը: Ջոն Բոլթոնն իր թվիթերյան էջում գրել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցելու տարածաշրջանում խաղաղության հարցի առաջխաղացմանը: