23:53, 12 Սեպ 2019
Արտաքին քաղաքականություն

Ադրբեջանը ՀԱՊԿ-ու՞մ. հարցը չի դիտարկվում, բայց դռները բաց են

gjUgb9LmvRk Դիտումներ

Կրքերը թեժանում են հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Ռուսաստանը, պարզվում է, դեմ չէ, որ Ադրբեջանը դիտորդի կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում: Ադրբեջանը, որ միայն անցած գիշեր կրակել է Արցախի շրջանների ու Հայաստանի 4 մարզի ուղղությամբ: Իսկ ՀԱՊԿ-ի կանոնադրությունը պնդում է՝ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի, ապա անդամ պետությունները դա կհամարեն ագրեսիա բոլոր անդամ պետությունների դեմ:
 

Նմանատիպ նորություններ

  • 22:46, 6 Մայ 2020
    «Եւ թող ոչ մեկը չասի՝ ի՞նչ եք բանակցում». Փաշինյանը՝ ԼՂ հարցի շուրջ

    Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին Լավրովի վերջին՝ սակնադալային պնդումների մասին է խոսել վարչապետ Փաշինյանը: Նա խորհրդարանում այդ թեմայով երեք պատգամավորի հարցերի է պատասխանել, բայց այդպես էլ չի պատասխանել վերջը սեղանին փուլային փոխզիջումների փաստաթուղթ դրված է, թե՞ ոչ հարցին: Պարզվել է՝ խորհրդարանական երկրի օրենսդիրների գործը չեն բանակցությունները: Ինչ պետք է, դա էլ բանակցում ենք, ասել է Փաշինյանը, որը հոգնել է դժվար հանգստացողներին հանգստացնելուց:

  • 22:41, 4 Մայ 2020
    Փուլայի՞ն, թե՞ փաթեթային. ՀՀ ԱԳ նախարարի պատասխանը

    Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ըստ էության դեմ չէ արցախյան հիմնահարցի հանգուցալուծման փուլային տարբերակին, բայց նախընտրում է փաթեթայինը: Խորհրդարանում նրա խոսքից հասկանում ենք, որ իշխանությունը կարծես թե փաստաթուղթ է ստեղծում՝ փաթեթային ձեւաչափով:

  • 00:17, 29 Ապր 2020
    «Անցանկալի փուլ»՝ ԼՂ հարցում. Մամեդյարովն ասում է Լավրովի ասածը

    Ադրբեջանի արտգործնախարարը խոսել է արցախյան կարգավորման փուլային տարբերակի շուրջ՝ իր հայ պաշտոնակցի պարզաբանումների մասին: «Մինվալ. ազ»-ին տված հարցազրույցում Մամեդյարով Մնացականյանի վերջին հայատարարությունը անվանել է «հռետորական հարձակում՝ ներքին լսարանին հանգստացնելու համար»: Ինչպես հիշում եք, Զոհրաբ Մնացականյանը ուղիղ տեքստով չէր հերքել Ռուսաստանի արտգործ-նախարար Լավրովի հայտարարությունը, թե բանակցային սեղանին դրված է փուլային կարգավորորում ենթադրող փաստաթուղթ: Ավելի ուշ, ԱԳՆ խոսնակը ռուսական մամուլին ասել էր, որ 2018-ից ի վեր չեն վարվում բանակցություններ, որոնց հիմքում կարգավորման փուլային տարբերակ լինի: