14:39, 16 Հլս 2019
Առողջապահություն

Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է. ԱՆ

Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է. ԱՆ

Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է:

11 տարածքներից 2-ում դեռ առկա են չնչին շեղումներ նորմայից, սակայն դրանք նույնպես առաջիկա օրերին կգան նորմայի սահմաններ, քանի որ դրանց ինքնամաքրման դինամիկան արձանագրվել է մեր հետազոտություններով:

Հետազոտությունները կլինեն շարունակական, որոնց արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Նմանատիպ նորություններ