13:17, 13 Մայ 2021
Առողջապահություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 267, մահվան՝ 19 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 220 217 է, մահվան դեպքերինը՝ 5341

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 267, մահվան՝ 19 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 220 217 է, մահվան դեպքերինը՝ 5341

Հայաստանում մայիսի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 267 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 220 217-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվ 4291 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Մայիսի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1050 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5341-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 674 է, ընդհանուր առողջացածներինը՝ 206 752, փաստացի բուժվողներինը՝ 8124 (մեկ օրում նվազել է 426-ով): Մեկ օրում արվել է 3723 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 026 974 թեստ: