22:49, 21 Մար 2020
Առողջապահություն

Կորոնավիրուս. Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցը բուժվելու միակ տեղը չէ

0j9UbcJ3-8Q Դիտումներ

Վանաձորում թեստավորված բոլոր քաղաքացիների մոտ վարակի կասկածը հերքվել է: Այս մասին առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի օգնականն է հայտնում: Մեր երկրում կորոնավիրուսով վարակվածներն ու մեկուսացվածները կբուժվեն նաեւ մարզերի հիվանդանոցներում: Առողջապահության նախարարը թոքաբորբի 11 դեպքի մասին է ասել:

Նմանատիպ նորություններ

  • 00:13, 3 Ապր 2020
    Պատերազմ՝ անտեսանելի թշնամու դեմ

    Երեք օրում Հայաստանում դեպքերը գրեթե 200-ով են ավելացել: Այսօրվա 92 նոր դեպքը՝ երեկվա համեմատությամբ 53-ով ավել է: Այս թռիչքային աճի պատճառը վիրուսի տարածումն է ու նոր օջախների առաջացումը, կան նաեւ բերովի դեպքեր: Այսօր առողջապահության նախարարն է ասել, ի դեպ Թորոսյանը չի համարում որ սա թռիչքային աճ է:  

  • 00:03, 3 Ապր 2020
    Կորոնավիրուսի դեմ՝ անցյալ դարի պատվաստանյութո՞վ

    Կորոնավիրուսի դեմ պայքարին կարո՞ղ է արդյոք օգնել հարյուր տարի առաջ հայտնաբերված ԲԷ-ՑԷ-ԺԷ պատվաստանյութը: Ֆրանսիայում, որտեղ վերջերս բժիշկներին պաշտոնապես թույլատրվեց օգտագործել մալարիայի բուժման համար նախատեսված Քլորոքինը, հիմա էլ՝ կլինիկական փորձարկումներ են սկսել՝ պարզելու՝ հակա- տուբերկուլյոզային ԲԷ-ՑԷ-ԺԷ պատվաստանյութի էֆեկտիվությունը:

  • 23:55, 2 Ապր 2020
    «Դուք մեզ եք պետք, մենք՝ ձեզ». Աշխարհը՝ կորոնավիրուսի դեմ

    Այսօր երկրագնդի բնակչության կեսը ինքնամեկուսացած է: Սա վարակի տարածումը կանխելու գլխավոր միջոցներից է: Ինտրովերտները շփման սահմանափակումից չեն նեղվում, իսկ էքստրովերտները շարունակում են շփման ուղիներ գտնել:

  • 22:46, 1 Ապր 2020
    Պատուհաններից բարություն կախած աշխարհը

    Համաշխարհային բանկի կանխատեսմամբ, կորոնավիրուսի պատճառով աղքատության շեմին կարող է հասնել 11 միլիոն մարդ՝ միայն Արեւելյան Ասիայում եւ Խաղաղ-օվկիանոսյան տարածաշրջանում: Բայց աղքատներն ամենուր են: Նույնիսկ Եվրոպայի ամենահզոր տնտեսությամբ երկրում ՝ Գերմանիայում, որտեղ անօթեւանների առաջ դռներն են բացում շքեղ հյուրանոցները:

  • 22:37, 1 Ապր 2020
    Կորոնավիրուսի ծննդավայրն առողջացել է

    Իսկ Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղից սկսվեց համաճարակը, մեկ շաբաթից կվերացվեն տեղաշարժի բոլոր սահմանափակումները: Այնտեղ կյանքը վերադառնում է բնականոն հուն: Մարդիկ անարգել շրջում են, գնում՝ աշխատանքի:

  • 22:36, 1 Ապր 2020
    Հայաստանում արտակարգ ռեժիմը խստացվում է

    Հայաստանում արտակարգ դրության ռեժիմը ավելի է խստացվում: Մինչեւ ապրիլի 12-ը դադարեցվում է հանրային տրանսպորտի աշխատանքը, բնակչության ազատ տեղաշարժը՝ մարզերի ու Երեւանի միջեւ: Մայրաքաղաքի մուտքերի մոտ տրանսպորտի շարժը վերահսկում են Ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն: Ի՞նչ է այսօրվանից փոխվում մեր կյանքում: