15:22, 11 Հլս 2019
Առողջապահություն

Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 5-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում

 Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 5-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում

«Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա տեղի ունեցած պատահարից տուժած քաղաքացիներից 5-ը շարունակում են բուժումը հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում։

Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում գտնվող 2 քաղաքացու առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:

Արարատի բժշկական կենտրոնում բուժում ստացող 1 քաղաքացու առողջական վիճակը գնահատվում է բավարար:

«Էրեբունի» բժշկական կենտրոնում գտնվող 1 քաղաքացու առողջական վիճակը շարունակվում է մնալ կայուն ծանր:

«Արմենիա» բժշկական կենտրոնւմ բուժում ստացող տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատում է միջին ծանրության:

Նշենք, որ բոլոր կենտրոններում տուժածները ստանում են անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն և սպասարկում», այս մասին հայտնում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Նմանատիպ նորություններ

  • 14:39, 16 Հլս 2019
    Սևանա լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է. ԱՆ

    Սևանա լճի 11 տարբեր տարածքներից երեկ վերցված ջրի փորձանմուշների հետազոտությունը ցույց է տալիս, որ լճի ինքնամաքրման գործընթացը շարունակվում է:

  • 22:09, 12 Հլս 2019
    Սևանի կանաչ տարածքները վտանգավոր են. պաշտոնական զգուշացում

    Ոոռոգման ու հանգստի ամենաթեժ շրջանում Սևանա ջրերը չեն հանդարտվում: Չնայած արդեն կա պաշտոնական հաղորդագրություն, թե մոտակա գյուղերում կովերի մասսայական անկման պատճառը կապուտակ Սևանի կանաչած ջուրը չէ՝ անհանգստանալու առիթ էլ կա: Երկրի առողջապահներն են հորդորում զգուշանալ կապտականաչ ջրիմուռներով ջրերում լողալուց: 

  • 22:39, 9 Հլս 2019
    Ճանապարհորդի առողջությունը

    Աշխարհի մի քանի կետում տարբեր վիրուսային հիվանդությունների համաճարակ կա: Արձակուրդային շրջանում մեր երկրի առողջապահները հորդորում են ճամպրուկները հավաքելուց առաջ չմոռանալ կարևոր պատվաստումների մասին: Նրանց խորհուրդները՝ մեր ռեպորտաժում:

     

  • 22:34, 9 Հլս 2019
    Խուլ ու համրերի միությունը կա, միասնությունը՝ ոչ

    Մի քանի ամիս թեժ վեճերից հետո հազիվ հանդարտված խուլ ու համրերի տուն նորից կռիվ է ընկել: Չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է Գրիգոր Գրիգորյանն իրենց միության նախագահ ընտրվել, եթե իրենք չեն ընտրել նրան: Օր օրի՝ ձայն բարձրացնող համր վեճին Լիլիթ խալաթյանն է հետևում:

  • 23:55, 8 Հլս 2019
    Զոդի ողբերգական վթարի մանրամասները և տուժածների վիճակը

    Արարատի Զոդի կամրջի վրա 6 մարդու կյանք խլած ավտովթարի գործով ձերբակալվել է ՙՏոյոտայի՚ վարորդը: Նա կասկածվում է ճանապարհային երթևեկության, տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու մեջ: Նրան սպառնում է մինչև 10 տարի ազատազրկում: 
    Շաբաթ երեք մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժել էր 13 մարդ: Նրանցից մեկի՝ 13-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է:

  • 23:45, 8 Հլս 2019
    Սարսափելի վթար Վրաստանում. տուժածներից 3-ին Երևան են բերել


    Այսօր կեսօրից հետո Երևան են տեղափոխել վրացական Գորիի մոտակայքում կիրակի վթարի ենթարկված մեքենայի երեք հայ ուղևորները: Մյուս երկուսը՝ դեռ կմնանան Թբիլիսիի հիվանդանոցում: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է: 
    Ըստ արտակագ իրավիճակների նախարարի՝ վթարի մեղավորը վարորդն է: Նա խախտել է ուղևորափոխադրման կանոնները: