16:51, 11 Սեպ 2019
Աշխարհ

Apple-ը ներկայացրել է նոր iPhone 11-ը

Apple-ը ներկայացրել է նոր iPhone 11-ը

Apple-ը ներկայացրել է նոր iPhone 11` 11 Pro և 11 Pro Max: iPhone 11-ը կունենա երկու տեսախցիկ՝ 12 մեգապիքսելանոց: Այն կունենա Night Mode ռեժիմ, որը թույլ կտա որակյալ նկարահանում անել մութ տարածքներում: Կարող եք ընտրել 7 գույների միջև, վճարելով՝ 700 դոլար: iPhone 11 Pro-ն կունենա հեռուստաօբյեկտիվ ունեցող երեք տեսախցիկ: Վաճառքը կսկսվի սեպտեմբերի 20-ից:

 

Նմանատիպ նորություններ

  • 22:46, 16 Հնվ 2020
    Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ

    Ռուսաստանը նոր վարչապետ ունի: Ոչ մի դեմ ձայնով Պետդուման հաստատել է Միխայիլ Միշուստինի թեկնածությունը երկրի կառավարության ղեկավարի պաշտոնում: Նրա թեկնածությունը առաջարկել էր Վլադիմիր Պուտինը: Նախկին վարչապետ Մեդվեդևը նոր պաշտոնի է անցել: Վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով Միշուստինին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանը:

  • 23:11, 15 Հնվ 2020
    Լիբանանում բողոքի ակցիաները վերսկսվել են

    Տեղափոխվենք Լիբանան, որտեղ վերսկսվել են բողոքի գործողությունները: Ցուցարարները «զայրույթի շաբաթ» են հայտարարել փակելով ճանապարհները, այրելով անվադողեր: Ոստիկանության հետ բախումների պատճառով վիրավորներ կան: Ցուցարարների պահանջները նոր իշխանության հետ փոխվել են: Էլեկտրամատակարարման խնդիրները լուծելուց մինչև հնարավորինս արագ նոր կառավարության ձևավորում։

  • 23:07, 15 Հնվ 2020
    Չինաստանում ավտոբուսն ընկել է փոսը

    Չինաստանի Սինին քաղաքում ավտոբուսն ընկել է ճանապարհի մի հատվածում բացված փոսի մեջ: Միջադեպի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի: Ինչպես ֆիքսել են տեսախցիկները ավտոբուսի ընկնելուց հետո փոսում պայթյուն է եղել:

  • 22:40, 14 Հնվ 2020
    Լուսին եվ 3,6 միլիարդ դոլար

    Եթե 20 տարեկան, չամուսնացած, գեղեցկադեմ օրիորդ եք, ուրեմն սա կարող է Ձեզ հետաքրքրել: SpaceX- ի առաջին տիեզերական զբոսաշրջիկը՝ միլիարդատեր Յուսակու Մայեձավան, ուղեկցորդուհի է փնտրում լուսին թռիչքի համար:

  • 22:34, 14 Հնվ 2020
    Իրանը հատուկ դատարան է ստեղծում, իսկ ԱՄՆ-ի դեմ կդիմի Հաագա

    Պենտագոնը ու Ամերիկայի զինված ուժերը ահաբեկչական են համարել Իրանի խորհրդարանը: Վերջին դեպքը, երբ Միացյալ Նահանգները ահաբեկչական պիտակն էր կպցրել Հեղափոխության պահապանների կորպուսին, պայթյունավտանգ ելք էր ունեցել: Այն ժամանակ սպանվել էր իրանցի գեներալ Սոլեյմանին, ու ամբողջ աշխարհը մի պահ վախով մտածել էր նոր աշխարհամարտի հնարավորության մասին:

  • 22:19, 13 Հնվ 2020
    Ավստրալիա. «մոխրագույն» մայրցամաքը

    Արդեն մոտ երկու ամիս առաջ մի կայծակի կայծից բռնկված հրդեհը շարունակում է այրել Ավստրալիան: Կամավորները, իշխանությունը, վայրի բնության պահապաններն ու սիրահարները ինչ ասես չեն անում՝ փրկելու էնդեմիկ կենդանիներին ուղղաթիռով գազար են հասցնում, վիրակապում են, 5 հրշեջ էլ կյանքը չի խնայել կրակի դեմն առնելու համար: Ամենաթարմ մանրամասները այրվող մայրցամաքից ռեպորտաժում: