11:00, 12 Օգս 2019
Աշխարհ

2,5 միլիոն ուխտավոր՝ Մեքքայում

2,5 միլիոն ուխտավոր՝ Մեքքայում

Ուրբաթ օրը սկսվել է ամենամյա ուխտագնացությունը՝ Մեքքա: Մոտ 7400 օդանավ եւ 2,5  միլիոն ուխտավոր է եկել Սաուդյան Արաբիա մասնակցելու հնգօրյա արարողությանը: Հաջը համարվում է աշխարհի ամենամեծ կրոնական արարողությունը, որի ընթացքում, ցավոք, տեղի են ունենում նաեւ ողբերգական դեպքեր: Բազմամարդության պատճառով ամեն տարի մահացության դեպքեր են գրանցվում: 2015 թվականին գրանցվել է մահացությունների ամենամեծ թիվը՝ 2300 ուխտավոր, տեղեկացնում է Daily Mail-ը:

Նմանատիպ նորություններ