18:51, 13 Հլս 2019
Աշխարհ

«Սեւ բողոք Փարիզում». Միգրանտներն այլ կարգավիճակ են պահանջում

kFVy_zK6ni0 Դիտումներ

 Ֆրանսիայում մոտ 700 միգրանտ՝ իրենց աջակիցների հետ արգելափակել էին Փարիզի Պանթեոնը: Այս անգամ բողոքի գույնը՝ դեղինի փոխարեն՝ սևն է: Առանց փաստաթղթերի Փարիզում ապրողները պահանջում են փոխել իրենց կարգավիճակը: Ոստիկանների հետ բախումներից հետո բերման ենթարկվածներ կան:

 

Նմանատիպ նորություններ

  • 21:30, 17 Օգս 2019
    Գրենլանդիան չի վաճառվում. նույնիսկ Ամերիկային

    Գրենլանդիան չի վաճառվում: Ադ երկրի կառավարությունը պատասխանել է Միացյալ Նահանգների նախագահին, որը երկիրը գնելու ցանկություն էր հայտնել: Չնայած դրան՝ մասնագետներն արդեն սկսել են հաշվել կղզու մոտավոր արժեքը: Այն գնահատվում է 10 տրիլիոն դոլար, որը Միացյալ Նահանգների ՀՆԱ-ի մոտավորապես կեսն է: Գրենլանդիան վաճառելու միտքը քննադատել են նաև տեղի խորհրդարանի պատգամավորները, որոնք պայքարում էին Դանիայից Գրենլանդիայի անկախության օգտին: Նրանց խոսքով՝ «Գրենլանդիան ապրանք չէ, և Դանիան չի կարող վաճառել այն»:

  • 21:18, 13 Օգս 2019
    Ցույցերը կաթվածահար են արել կյանքը Հոնկոնգում

    Պաշտոնական Պեկինը ահաբեկչական տարրեր է տեսնում Հոնկոնգի ցուցարարների ձեռագրում: Ցուցարարները արդեն 10 շաբաթ շարունակվող հակակառավարական ցույցերով կաթվածահար էին արել՝ ասիական խոշորագույն ֆինանսական կենտրոններից մեկը՝ Հոնկոնգը, հասել նրան, որ չեղարկվեն աշխարհում ամենախոշորներից մեկը համարվող՝ Հոնկոնգի միջազգային օդանավակայանի բոլոր չվերթները:  

     

  • 12:08, 13 Օգս 2019
    Պլասիդո Դոմինգոն սկանդալի կիզակետում

    Իսպանացի աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ՝ 9 կնոջ հանդեպ: Կանայք՝ 8 օպերային երգչուհի եւ մեկ պարուհի, պնդում են, որ 30 տարիների համագործակցության ընթացքում Դոմինգոն բազմիցս սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել իրենց հանդեպ: Մի քանի այլ կանայք պատմել են  Associated Press-ին, որ երգիչը իրենց տարատեսակ առաջարկություններ է արել, որոնք տհաճ են եղել ու անհարմարություն պատճառել: 

  • 20:00, 12 Օգս 2019
    Արյունալի բախումներ Տաճարի լեռան վրա

    Երուսաղեմում իսրայելական ոստիկանության ու պաղեստինցիների բախումների հետևանքով 61 պաղեստինցի է վիրավորվել: Օգոստոսի 11-ը հրեաների ազգային սգո օրն է, որն այս տարի համընկել է մուսուլմանական Քուրբան-բայրամի հետ։ Վեճը ծագել է այն բանից հետո, երբ հրեաները փորձել են մուտք գործել տաճար:  

     

  • 11:00, 12 Օգս 2019
    2,5 միլիոն ուխտավոր՝ Մեքքայում

    Ուրբաթ օրը սկսվել է ամենամյա ուխտագնացությունը՝ Մեքքա: Մոտ 7400 օդանավ եւ 2,5  միլիոն ուխտավոր է եկել Սաուդյան Արաբիա մասնակցելու հնգօրյա արարողությանը: Հաջը համարվում է աշխարհի ամենամեծ կրոնական արարողությունը, որի ընթացքում, ցավոք, տեղի են ունենում նաեւ ողբերգական դեպքեր: Բազմամարդության պատճառով ամեն տարի մահացության դեպքեր են գրանցվում: 2015 թվականին գրանցվել է մահացությունների ամենամեծ թիվը՝ 2300 ուխտավոր, տեղեկացնում է Daily Mail-ը:

  • 20:00, 10 Օգս 2019
    Լեհաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել սկանդալից հետո

    Մեծ սկանդալից հետո Լեհաստանի խորհրդարանը նոր ղեկավար է ընտրել: Այդ պաշտոնում այսօրվանից երկրի ներքին գործերի նախարարն է: Օրենսդիրի արդեն նախկին նախագահը հրաժարական էր տվել ուրբաթ: Պատճառը ցնցել է համաշխարհային մամուլը:
    Մարեկ Կուխ- Չինսկին կառավարական ինքնաթիռներն ու ուղղաթիռները ընտանեկան ճամփորդությունների համար է օգտագործել: Երբ աղմուկ է բարձրացել, սկզբում նա փորձել է արդարանալ ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի վարչապետը՝ հայտարարելով, թե ընտանիքի անդամների հետ ուղևորությունները բյուջեի ծախսերը չեն ավելացրել: