12:08, 13 Օգս 2019
Աշխարհ

Պլասիդո Դոմինգոն սկանդալի կիզակետում

Պլասիդո Դոմինգոն սկանդալի կիզակետում

Իսպանացի աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ՝ 9 կնոջ հանդեպ: Կանայք՝ 8 օպերային երգչուհի եւ մեկ պարուհի, պնդում են, որ 30 տարիների համագործակցության ընթացքում Դոմինգոն բազմիցս սեռական բնույթի ոտնձգություններ է կատարել իրենց հանդեպ: Մի քանի այլ կանայք պատմել են  Associated Press-ին, որ երգիչը իրենց տարատեսակ առաջարկություններ է արել, որոնք տհաճ են եղել ու անհարմարություն պատճառել: 

Նմանատիպ նորություններ

  • 22:41, 6 Դեկ 2019
    Քենիա. տեղատարափ անձրեւից 132 մարդ է մահացել

    Քենիայում 132 մարդ սողանքների տակ է մնացել: Գյուղերից մեկում հորդառատ անձրեւներն ավերել են անգամ գերեզմանները: Գյուղացիները տեղափոխվում են բարձրադիր գոտիներ:

  • 23:50, 5 Դեկ 2019
    Ֆրանսիան գործադուլ է անում

    Ֆրանսիայում նորից անհանգիստ է: Երկում համընդհանուր գործադուլ է՝ նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած կենսաթոշակային բարեփոխումների դեմ: Ֆրանսիայում գործում են կենսաթոշակային տասնյակ համակարգեր:

  • 21:17, 4 Դեկ 2019
    «Տիսոյ» թայֆունը Ֆիլիպիններ է մտել

    Ֆիլիպինների Տիսոյ թայֆունի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի: Տարհանվել է մոտավորապես կես միլիոն բնակիչ: Այժմ թայֆունի պատճառով փակ է երեք կամուրջ եւ մի քանի ճանապարհ:

  • 23:05, 2 Դեկ 2019
    Ալիեւը Ալիեւային է հանձնում «գահը»՝ սահմանին կրակելով

    Արցախում մեկ զինվոր զոհվել է, ևս մեկը վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել այսօր վաղ առավոտյան, Պաշտպանության բանակի հյուսիս-արևելյան զորամասերից մեկում: Ըստ պաշտոնական հաղորդագրության, 21-ամյա զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանը ստացել է մահացու հրազենային վիրավորում: Իսկ 20 ամյա զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Հարուցվել է քրեական գործ: Հանգմանաքները պարզ չեն: Հայտնի չէ՝ արդյո՞ք հակառակորդի գնդակից է զոհվել 21-ամյա տղան: Հայտնի է, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանն ընդառաջ ու Ադրբեջանի ներքաղաքական լարվածության ֆոնին Բաքուն սրում է առաջնագծի վիճակը: Անցած շաբաթվա վերջին հակառակորդի կրակոցից ծանր վիրավորվել է Ռաֆայել Ազիզյանը: Փորձագետները մտահոգություն ունեն, որ Ադրբեջանը իշխանությունը Ալիևից Ալիևային փոխանցելու ընթացքում հավատարիմ կմնա հին գործելաոճին: Կփորձի շփման գծի լարվածությունը օգտագործել՝ սեփական ժողովդրի ուշադրությունը շեղելու համար:

  • 23:27, 30 Նմբ 2019
    «Սեւ ուրբաթի» հաջորդ օրը

    Աշխարհի մեծ ու փոքր խանութների առջև աննախադեպ իրարանցում էր ուրբաթ երեկոյան: Միլիոնավոր դոլարներ են ծախսել շոփինգամոլները՝ տարվա իրենց տոնը հավուր պատշաճի նշելու համար:

  • 21:48, 30 Նմբ 2019
    Նոր հարձակումներ՝ հին աշխարհի վրա

    Հին աշխարհը նորից ահաբեկիչների թիրախում: Մի գիշերվա մեջ Լոնդոնում ու Հաագայում անցորդների վրա են հարձակվել դանակով զինված տղամարդիկ: Նրանք նաև պայթուցիկ սարքեր են ունեցել: Փայթուցիկ է հայտնաբերվել նաև Փարիզի կայարաններից մեկում: Բարեբախտաբար, որևէ մեկը գործի չի դրվել: Վերլուծաբանները անհագստացած են, որ Ամանորի շեմին Եվրոպան նորից ահաբեկչական տագնապի մեջ է: